Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիստիանու Ռոնալդուն ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կողմից ստացել է 2016թ.-ի լավագույն ռմբարկուի մրցանակը, հաղորդում է Ռեալ Մադրիդի պաշտոնական կայքը: Հաշվի է առնվել միայն ակումբի և հավաքականի կազմում խփած գոլերը: 32-ամյա հարձակվողը մրցակցի դարպասը գրավել է 24 անգամ: Նա ճանաչվել է հաղթող 2013 և 2014 թվականներին: Կրիստիանու Ռոնալդուն ռեկորդային՝ 3-րդ անգամ ստացավ պատվավոր մրցանակը:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի \Citylife.am