Ինչպես նշեց Արամեն` միանշանակ ես չեմ մնա առանց երգի. Շողիկ Ղազարյան

Citylife.am- Շողի՛կ, ինչպե՞ս որոշեցիք մասնակցել «Հայաստանի ձայնը» նախագծին: Ցանկությունը Ձերն է եղել՞։

Շողիկ– Քանի որ երկար դադարից հետո «Հայաստանի ձայնը» մեկնարկեց նոր եթերաշրջանի սկիզբը, որոշեցի մասնակցել նախագծին՝ հաշվի առնելով նաև խորհուրդները։ Այն իմ սիրելի երաժշտական հեռուստաշոուն է. այստեղ դու կարող ես ներկայացնել միայն քո ձայնը, որն էլ կստիպի մարզիչներին պտտվել՝ առանց արտաքին տվյալների և բեմական կեցվածքի։

Citylife.am- Maybe I Maybe You’ – Blind Auditions Երգի ընտրությունը ինչպե՞ս կատարվեց։

Շողիկ– Ընտրությունը եղել է շոուի անձնակազմի հետ միասին. ինքս շատ սիրում եմ այդ երգը, այն ցույց է տալիս ձայնային ողջ տվյալները։ Նաև մեծ աշխատանք է կատարվել երաժիշտների հետ։

Citylife.am- Դուք Ձեզ երաժշտական ո՞ր ժանրում եք տեսնում:

Շողիկ– Երգում եմ ջազ, փոփ, ինձ փորձելով նաև ժողովրդական երգարվեստում։ Իմ կարիերայի ընթացքում էլ կցանկանամ ամեն մի երգ ներկայացնել նոր տարբերակով, բացահայտելով ինձ միանգամայն տարբեր ոճերում։

Citylife.am- Շողի’կ, «Կույր լսումներ» -ն արդեն անցյալում են, քչերին հաջողվեց մնալ նախագծում: Եթե ամփոփենք առաջին փուլը, որքանո՞վ արդարացվեց Ձեր սպասումները:

Շողիկ– Սպասումներս լիովին արդարացված էր, այն մարզիչի խմբում էի ում մոտ կցանկանայի լինել։ Ետնաբեմում շատ տաղանդավոր մարդկանց նախագծից դուրս մնալը բերում էր ավելի շատ լարվածության։ Նշեմ, որ «Կույր լսումներ»-ը ամենադժվար փուլն է։

Citylife.am- Քիչ չէին տաղանդավոր, բայց մրցույթից դուրս մնացած մարդիկ. որպես մասնակից, ի՞նչ կասեք վիրավորվա՞ծ են գնում, թե՞…

Շողիկ– Ոմանք վիրավորված, ոմանք հիասթափված ու զայրացած, բայց պետք է այս ամենին նայել որպես հեռուստաշոու, և հիանալի հարթակ հանդիսատեսին ներկայանալու համար։ Ամենադժվար փուլը «Կույր լսումներ»-ն էին։ Բոլոր նրանք, ովքեր հաղթահարել են այդ փուլը շատ տաղանդավոր ու յուրահատուկ են։ Մասնակցելով նախագծին ես գիտակցում էի, որ ամեն փուլում պետք է մեկ մասնակից լքի նախագիծը։ Պարզապես պետք է դուրս գալ բեմ և վայելել այդ րոպեները։

Citylife.am- Մրցույթից ակնկալում էիք հաղթանա՞կ, թե՞ դա Ձեզ համար պարզապես փորձ ձեռք բերելու հարթակ էր։

Շողիկ– Կարծում եմ բոլոր մասնակիցներն էլ կցանկանային հաղթել։ Նախագիծն ինձ համար փորձ, ճանաչում և հանդիսատեսի սերը վայելելու հիանալի հնարավորություն էր, քանի որ ես միշտ հանդես եմ եկել երգչախմբերում և սա իմ առաջին փորձն էր, որպես մենակատար։ Շատ ու շատ համաշխարհային աստղեր դուրս են մնացել նմանատիպ նախագծերից, դա բնավ չի նշանակում նրանք տաղանդավոր չեն, միգուցե առջևում նրանց ավելի մեծ հաղթանակ է սպասվում։

Citylife.am- Անկախ այն բանից, որ դուրս մնացիք «Մենամարտ» փուլից կցանկանայինք իմանալ, ի՞ նչ ծրագրեր ունեք ապագայի հետ կապված։ Կրկին կփորձե՞ք Ձեր ուժերը։

Շողիկ– Ինչպես նշեց Արամեն՝ միանշանակ ես չեմ մնա առանց երգի։ Արդեն ներկայացրել եմ մեկ քավր տարբերակ՝ «Ֆուլ հաուս» սիտքոմի սաունդթրեքը `«Kinomafia Entertainment»-ի օգնությամբ,որը զբաղվում է իմ պրոդյուսինգով։ Դեռ պլաններ չունեմ մասնակցելու, ինչ-որ նախագծի։ Առաջիկայում կցանկանամ ներկայանալ արդեն իմ երգերով, չմոռանալով նաև քավր տարբերակների մասին։
Հարցազրույցը՝ Մարիամ Սուքեյանի /Citylife.am/