Երբ հավատում և վստահում ես ուժերիդ, ապա հաղթում ես ծանրաձողին. Արփինե Դալալյան

Citylife.am-ի զրուցակիցն է Եվրոպայի չեմպիոն Արփինե Դալալյանը: Ծանրորդուհին 90կգ քաշային կարգում երկամարտում գրանցել է 228կգ արդյունք, նվաճելով երկու վարժություններում ոսկե մեդալներ: Պոկումում Արփինե Դալալյանը գլխավերևում պահել է 97 կգ, իսկ հրումում՝ 131 կգ:

Citylife.am- Շնորհավորում ենք Ձեզ հաղթանակի կապակցությամբ : Հայ ծանրորդուհին այսպիսի ձեռքբերումների համար ի՞նչ ճանապարհ է անցել:

Արփինե-  Շնորհավորանքնների կապակցությամբ շնորհակալություն: Սպորտային ճանապարհս եղել է շատ դժվար և երկար,  իսկ այս հաղթանակին հասնելու համար քրտնաջան աշխատել եմ մոտ մեկ տարի:

Citylife.am- Եվրոպայի չեմպիոնը հաղթողի հարթակին կանգնած ի՞նչպիսի զգացողություններ ուներ:

Արփինե-  Զինվոր եղբորս խոստացել էի, որ անպայման կհաղթեմ և մտքումս միայն մի բան էր՝ հաղթել, զինվորը հաղթում է կռվի դաշտում, իսկ ես կհաղթեմ մրցահարթակում:

Citylife.am- Հաղթանակով վերադարձաք Հայաստան, պարզ է, որ հաղթանակը պարտավորեցնող է, ո՞րն է ձեր հաջորդ քայլը:

Արփինե-  Բնականաբար հաղթանակից հետո մազիկը պետք է մտածի մյուս  հաղթանակի համար,  ուստի ես էլ մտածում եմ ավելի շատ աշխատել և մեծ հաջողություններ գրանցել: Դա էլ կլինի իմ հաջորդ քայլը:

Citylife.am- Մարզիկի կյանքում ամենկարևոր դերը կատարում է մարզիչը, Տարոն Թովմասյանի ոգևորող խոսքը, որ միշտ քաջալերում է ձեզ:

Արփինե-  Լավ մարզիչի դերը մարզիկի կյանքում մեծ նշանակություն ունի և հաղթանակի գրավականն էլ նրանում է կայանում: Անկախ նրանից հարթակ եմ դուրս գալիս թե մարզվում, ոգևորող խոսքը մարզիչիս հետևյալն է՝ վստահիր և հավատա ուժերիտ:

Citylife.am- Բազում սպորտաձևերից ի՞նչու ծանրամարտ:                

Արփինե-  Սկզբնական շրջանում սպորտով զբաղվելուց ինձ համար կարևոր չէր թե՛ ինչ սպորտաձև կնտրեմ, բայց մի քանի մարզումներից հետո հասկացա, որքան էլ ծանրաձողը ծանր է, այնքան էլ ինձ ձգում է ինձ դեպի այդ ծանրությունը:

Citylife.am- Որպես ծանրորդուհի ձեզ արդեն հանրությունը գիտի, իսկ ի՞նչպիսին է Արփինեն սպորտային աշխարհից դուրս:

Արփինե-  Այս սպորտաձևը սիրում է աշխատել և ամբողջովին տրվել մարզումներին, այդ իսկ պատճառով ազատ ժամանակ շատ քիչ եմ ունենում, իսկ եթե գտնում եմ,  ապա ընկերներիս հետ եմ անցկացնում:

Citylife.am- Շնորհակալ եմ Արփինե զրույցի համար: 

Հարցազրույցը`Տաթև Մուշեղյան /Citylife.am/