Չիրականացած երազանք չունեմ, բոլոր երազանքներս իրականացել են. Անուշ Պետրոսյան

Citylife.am- Անու’շ, երգչուհու մասնագիտությունը Ձե՞ր ընտրությունն էր:

Անուշ– Այո’, երգչուհի դառնալու որոշումը միայն իմն է եղել։

Citylife.am- Ո՞ր տարիքից եք սկսել երգել։

Անուշ- Ես երգել եմ դեռ մանկուց, ինձ ճանաչողները կվկայեն ասածիս մասին։ Դպրոցում ես ամեն միջոցառումների ներկա էի:

Citylife.am- Կա՞ն որևէ սահմանափակումներ, կամ միջոցառումներ, որոնց երբեկ չեք մասնակցի:

Անուշ– Շատ միջոցառումներ են եղել, որոնց չեմ մասնակցել նույնիսկ ամենաբարձր հոնորարը վճարելու դեպքում։ Վերջին ժամանակաշրջանում ելույթներ չեն եղել իմ հղիության պատճառով։

Citylife.am- Ի՞նչ աշխատանքներ ծավալվեցին երազանքին հասնելու համար։

Անուշ– Շատ բան չեմ արել հավատացեք, ամեն ինչ միայն Աստծո օրհնությամբ է եղել։

Citylife.am- Միայն աշխատասիրությունը բավակա՞ն է հաջողության հասնելու համար։

Անուշ– Ոչ գործի 90 տոկոսը բախտինն է, 10 տոկոսն էլ աշխատում ես։

Citylife.am- Համոզված եմ Ձեր բոլոր երգերն էլ սիրում եք. կառանձնացնե՞ք դրանցից մեկը:

Անուշ– Այո բնականաբար, ինչ ես երգում եմ սիրով եմ ներկայացնում, բայց կառանձնացնեմ սիրված <<Կենացդ թույնով>> երգը։

Citylife.am- Ովքե՞ր են Ձեր երկրպագուները։

Անուշ– Ես մեծ երկրպագուների բանակ ունեմ, ուստի կդժվարանամ թվել։

Citylife.am- Երգարվեստը ուրիշ ինչի՞ հետ կփոխեք։

Անուշ– Ոչնչի. ես բավականին ժամանակ եմ երգում և եթե փոխելու ցանկություն ունենայի վաղուց կփոխեի։

Citylife.am- Ձեր չիրականացած երազանքը, ո՞րն է մինջև այսօր։

Անուշ- Չիրականացած երազանք չունեմ, բոլոր երազանքներս իրականացել են շատ կարճ ժամանակում։

Citylife.am- Հայ երիտասարդների ինչը՞ չեք հավանում։

Անուշ– Մեր հայ երիտասարդները բոլորն էլ լավն են, տաղանդավոր, ափսոս շատ առիթ չունեն բարձրանալու, իրենց ցույց տալու։

Citylife.am- Ամփոփելով մեր հարցազրույցը կցանկանայի խոսել Ձեր ապագա ծրագրերից։

Անուշ– Ամենամեծ ծրագիրս կապված է փոքրիկիս հետ, հետո Լոս Անջելես կմեկնենք բոլորով։ Երգելու և ստեղծագործելու բուռն շրջան է մեզ սպասվում։

Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի /Citylife.am/