Ինձ համար մարդու հոգին ամենամեծ արժեքն է,իսկ տարազը ձեր հոգին չի փրկի. Շպռոտ

Օրվա թոփ թեմաներից մեկը երգիչուհի Շպռոտի և ամերիկահայ ռեփեր Էրիկ Շեյնի նոր՝«Գարուն եկավ» երգի տեսահոլովակն է։ Այն տեղ է գտել գրեթե բոլոր լրատվական կայքերում, ֆեյսբուքյան խմբերում, անհատ օգտատերերի գրառումներում:
Այն հարցին, թե ի՞նչպես ծնվեց տեսահոլովակ նկարահանելու գաղափարը, երգչուհին նշեց,որ նախքան տեսահոլովակ նկարահանելը իմ շատ սիրելի Արման Սարգսյանի հետ ընտրեցինք Սևանի պապիկի երգը, քանի որ սիրում եմ հին կատակ երգերը՝ նոր մշակմամբ ներկայացնել։ Այն ինձ համար իդեալական տարբերակ էր, մնում էր միայն գունեղ տեսահոլովակ։ Սիրում եմ, երբ երգը ինձ մեծ տարածություն է տալիս ստեղծագործելու։ Տեսահոլովակը համացանցում բուռն արձագանք ստացավ, մեծաքանակ բացասական արձագանքներ հնչեցին օգտատերերի կողմից։ Նրանք մեղադրում են՝ հայերի պատիվը բարձր չպահելու և տարազը ոտնատակ անելու մեջ։ Իսկ այ երկրպագուների հսկա բանակը բավական սուր կերպով ստանձնել է Շպռոտի պաշտպանության դերը։ Քննարկումներին ի պատասխան Շպռոտը ինստագրամյան իր էջում հետևյալ գրառումն արեց. «Ինձ համար մարդու հոգին ամենամեծ արժեքն է, իսկ տարազը ձեր հոգին չի փրկի։ Մշակույթը նոր սերունդ է ստեղծում, մեռելներին հանգիստ թողեք։ Միայն Աստված ինձ կարա դատի»։
Հարցազրույցը ` Մարիամ Սուքեյանի/Citylife.am/