Ձեր այսօրվա աստղագուշակը 29.10.2017

Խոյ ( 21.03-20.04)

Այսօր Ձեր խնդիրը կլինի ամենքին ու ամենայնս խրախուսել ամենատարբեր հերոսությունների: Միայն թե անձամբ մի մասնակցեք դրանց: Ձեր խնդիրն է` ցուցումներ տալը:

Ցուլ (21.04-21.05)

     Չափը պահպանեք: Եթե գլուխ չեք հանում տվյալ խնդրից, ավելի լավ է դիմեք կողմնակի մարդկանց օգնությանը: Այսօր թույլ տված ցանկացած ավելորդություն, Ձեր առջև կարող է հառնել անցանկալի կերպով:

Երկվորյակ (22.05-22.06)

     Մի խուսափեք զրույցներից, այսօր դրանք օգտակար կլինեն: Դրանցից մեկի ժամանակ Դուք կլսեք մի բան, որի մասին չէիք էլ երազել իմանալ:

Խեցգետին (23.06-23.07)

     Այսօր Ձեր ուշադրությունն ու կենտրոնացումը կցրվեն բոլոր ուղղություններով: Դե ինչ` վատագույն դեպքում` օրը կանցնի ուրախ և անհոգ:

Առյուծ (24.07-24.08)

      Ընդդիմացեք, եթե Ձեզ ստիպում են գործել անպատրաստ: Դա, անտարակույս, ամենաստեղծագործական վիճակը չէ: Միառժամանակ հետո, երբ ուշքի գաք, կհասկանաք, թե ինչպես էին փորձում Ձեզ ներքաշել արկածախնդրության մեջ:

Կույս ( 25.08-23.09)

     Ձեր սրամտությունն այսօր կփայլի ծիածանի բոլոր գույներով, ինչը կօգնի հաղթահարել Ձեզ մտերիմ մի շարք մարդկանց անհամաձայնությունը: Միայն թե` մի չարաշահեք: Հակառակ դեպքում` ինչ-որ մեկին կվիրավորեք:

Կշեռք ( 24.09-23.10)

     Այսօր Դուք ստիպված կլինեք հաղթահարել բավականին լուրջ դիմադրություն: Ճակատագիրը Ձեզ կմատուցի մանր խոչընդոտների մի ամբողջ սար, որի հաղթահարման համար կպահանջվեն մեծ ջանքեր:

Կարիճ (24.10-22.11)

     Այսօր Ձեր համար դժվար կլինի ընկալել, առավել ևս`վերլուծել որոշակի տեղեկություններ: Ավելի լավ կլինի ստիպել դրանով զբաղվել մեկ ուիշին:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Այժմ Դուք լի եք վճռականությամբ հասնելու ինչ-ոչ կարևոր հանգրվանի, թերևս` մինչ այս Ձեր համար աննկատ մի նպատակի: Սակայն, բարդություններ են ծագելու նրանց համար, ովքեր կկասկածեն Ձեր գործողությունների հաջողությանը:

Այծեղջուր (23.12-20.01)

     Այս օրը Ձեզնից կպահանջի մեծ փոփոխություններ: Օրինակ`կարծիքների: Ընդհանրապես, գտեք այլընտրանք այն ամենին, ինչը Ձեզ չի գոհացնում: Իսկ դրանք`քիչ չեն:

Ջրհոս (21.01-19.02)

     Կասկածների ժամանակը մնացել է անցյալում: Այսօր դուք քաջ կգիտակցեք, թե ինչի եք հատկապես ձգտում: Ավելին` Դուք հեշտությամբ կգտնեք դեպի բաղձալի նպատակը տանող ճանապարհը: Ամենբարդը կլինի այդ ճանապարհի վրա կանգնելը:

Ձուկ (20.02-20.03)

     Այսօր Դուք ստիպված կլինեք մեծ պատասխանատվությամբ վերաբերվել բոլոր գործերին: Միայն այդ դեպքում Դուք կունենաք այն առաջընթացը, որին այդքան ձգտում եք: