Citylife.am- Գեղա՛մ, դուք Սոնայի հագուստը ընտրելիս, ի՞նչն եք առաջինը հաշվի առնում:
Գեղամ– Առաջին հերթին հաշվի եմ առնում, թե երգը ինչի մասին է ըստ դրա էլ որոշում ենք հագուստը և ոճը: Միանշանակ երկկողմանի քննարկում է տեղի ունենում, հագուստը էսքիզավորվում է, դրանից հետո էլ սկսում են նախապատրաստական աշխատանքները:
Citylife.am- Սոնայի այդ զգեստը հատուկ տեսահոլովակի համա՞ր էր մոդելավորված:
Գեղամ- Հագուստը միանշանակ հատուկ մոդելավորված էր այդ տեսահոլովակի համար, քանի-որ երգը հայրենիքի մասին է փորձել եմ հագուստին տալ դարերից եկող այդ շունչը:
Citylife.am- Եղե՞լ է, որ Սոնայի և Ձեր կարծիքները, ճաշակները չհամապատասխանեն:
Գեղամ– Առաջին անգամ եմ համագործակցում Սոնայի հետ, երբեմն մեր կարծիքները և ճաշակները լինում է, որ տարբերվում են, բայց երկար քննարկումներից հետո գալիս ենք ընդհանուր հայտարարի:
Citylife.am- Հեշտ է արդյո՞ք աշխատել Սոնայի հետ:
Գեղամ– Սոնայի հետ շատ հաճելի է աշխատել, բայց միևնույն ժամանակ դժվար, քանի-որ նա շատ բծախնդիր է և պահանջկոտ դրա հետ մեկ տեղ ես նրա հետ աշխատելուց հաճույք եմ ստանում: Սոնան շատ դրական և կենսուրախ մարդ է և գործում ցանկացած դժվարություն արագ լուծելի է դառնում նրա հետ:
Citylife.am- Սոնա՛, դուք այնպիսի աստղերից եք, ում տեսահոլովակները տարբերվում են, թե՛ հագուստով, թե՛ հետաքրքրությամբ, այս անգամ ի՞նչ նոր և հետաքրքիր լուծում ունի Ձեր նոր տեսահոլովակը:
Սոնա– Առաջինը շնորհակալ եմ, որ գնահատում եք իմ աշխատանքները: Այս անգամ իմ տեսահոլովակը նույնպես հետաքրքիր լուծում ունի: Տեսահոլովակս կոչվում է «Դարերի շունչ». հայկական տեսահոլովակ: Անկեղծ ասած ես այսպիսի երգ չունեի ցանկացա ունենալ և համագործակցեցի Գեղամ Շերոյանի հետ: Նոր մոտեցմամբ ինձ աջակցեց, նրա պակասը շատ կա հայկական շոու բիզնեսում, կա քանի-որ նա բնակվում է Մոսկվայում, բայց աշխատում է Հայաստանում: Գեղամի ոճը ինձ շատ հոգեհարազատ է և շատ ճաշակով է, կրեատիվ, և տարբերվում է շատ շատերից: Շատ ուրախ եմ, որ նրա նման տաղանդավոր ընկեր ունեմ, իսկ ինչը վերաբերվում է այս տեսահոլովակի ոճին՝ ինքը հայկական է ու շատ տարբերվող: Մենք փորձել ենք լինել տարբերվող ամեն ինչով, թե՛ տեսարժան վայրերով, թե՛ հագուստով. ամեն ինչը շատ համահունչ է եղել: Երաժշտության հեղինակը Արթուր Նիկողոսյանն է (Կոնս)։ Արթուրի հետ մենք այդ բոլոր կերպարները ստացել ենք։ Միասին տարել ենք շատ մեծ աշխատանք։
Citylife.am- Ու՞մ մտահաղացումն էր տեսահոլովակի այս մատուցումը:
Սոնա– Մենք փորձել ենք նոր շունչ հաղորդել դարերի շնչին, որպեսզի ես ներկայանամ յուրովի և տարբերվող և այդ դարերի շունչը կա, թե՛ երգի, թե՛ վայրի, թե՛ հագուստի մեջ: Բոլորին շատ շնորհակալ եմ: Ռեժիսորը իմ ընկերն է ՝Զորիկ Բարսեղյանը, իմ լավ ընկերը ում վստահել եմ, նա ամեն ինչ արել է, որպեսզի իմ պատկերացումներն իրականացնի: Ես ինքս եմ ընտրել տեսահոլովակի վայրը՝ Անբերդը, Զվարթնոցը. դրանք իմ պատկերացման մեջ են եղել:
Citylife.am- Ի՞նչ իմաստ ու ասելիք կա, որը ուզում եք հասցնել տեսահոլովակի շնորհիվ:
Սոնա– Այդ դարերի շունչը ես լավ հաղորդում եմ մարդկանց, ամբողջ աշխարհի հայերին, բոլորին կոչ եմ անում, որ վերադառնան հայրենիք: Ես ինքս շատ հայրենասեր եմ, ես դա ցույց չեմ տալիս տարազներով կամ խոսքերով, ես ինքս իմ մեջ դա զգում եմ, ես խոնարհվում եմ մեր զինվորների առաջ, հպարտանում եմ: Այս երգը նաև 1915 թվականի հետ է կապված, այս երգը մի պատմություն ունի: Խոսքերի համար շատ շնորհակալ եմ Հարությունին, մոնտաժի համար Հայկին, գործիքավորման համար Վահան Նահապետյանին: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աշխատեցին, իմ կողքին եղան, բայց առաջնահերթ շնորհակալ եմ մայրիկիս:
Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի/Citylife.am/