
Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում նոր հեռուստաշոուով կներկայանան սիրված հումորիստներ Արամ MP3-ն ու Գարիկ Պապոյանը: «Լավ երեկո» նախագիծը եթերում կլինի յուրաքանչյուր ուրբաթ՝ «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից հետո: Նախագիծը նման է ողջ աշխարհում հայտնի և սիրված «Երեկոյան շոու» ձևաչափին: Հաղորդավարները ծրագրի շրջանակում կհյուրընկալեն հայաստանյան և համաշխարհային ճանաչում ունեցող անձանց, կքննարկեն շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հետաքրքիր և կարևոր իրադարձությունները: Հանդիպումը ոչ պաշտոնական ձևաչափ կունենա, իսկ ծրագիրը հագեցած կլինի հումորային բեմականացումներով, երաժշտական համարներով և շատ ու շատ զվարճալի ու ուշագրավ տեսանյութերով: Հյուրերը հաղորդավարների հետ կմասնակցեն նաև ժամանցային ու ինտերակտիվ խաղերի: «Լավ երեկո»-ն խոստանում է հեռուստադիտողներին լավ տրամադրություն փոխանցել և հետաքրքիր ժամանց ապահովել:
Նյութը` Մարինե Մանջիկյանի /Citylife.am/