
Աշխարհի ու Եվրոպայի եռակի, Օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը այսօր դարձել է 26 տարեկան: Ըմբիշը ծնվել է Գյումրի քաղաքում, 1991 թվականի հոկտեմբերի 21-ին ։ Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։ 2007-2010 թվականներին հանդես է եկել պատանեկան առաջնություններում։ 2010 թվականին Արթուր Ալեքսանյանը դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն։ 2012 թվականի Եվրոպայի առաջնությունում ըմբիշը նվաճել է ոսկե մեդալը։ Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցմամբ ճանաչվել է Հայաստանի 2014 և 2015 թթ-ին լավագույն մարզիկ։ Նույն թվականին Տաշքենդում նվաճել է ոսկե մեդալ։ 2015 թվականի ապրիլի 25-ին Բուլղարիայի մայրաքաղաքում 98 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ, այնուհետև օգոստոսի 8-ին Լաս Վեգաս քաղաքում հռչակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն: 2016 թվականի օգոստոսի 17-ին, Ռիոյի ամառային օլիմպիական խաղերում հռչակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն՝ նվաճելով անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը: Արթուր Ալեքսանյանը 2017 թվականի օգոստոսին Փարիզում կայացած ԱԱ-ում հռչակվել է չեմպիոն:
Citylife.am-ը շնորհավորում է մեր հայ ըմբիշին և ցանկանում է սպորտում գրանցի նորանոր հաջողություններ:
Նյութը`Տաթև Մուշեղյանի /Citylife.am/