
Ալբանիայում ավարտվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայ մեր ծանրորդները փայլում են Եվրոպական մրցահարթակին: Գերծանր քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը: Մեր մարզիկը երկամարտում ցույց տվեց 420 կգ արդյունք և 19 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված ռուսաստանցի Անտոնի Սավչուկին: Պոկումում Գոռ Մինասյանը բարձրացրեց 200 կգ, իսկ հրումում 220 կգ:
Վերջում հավելենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեր հավաքականը նվաճել է 6 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ: