Մ23 Իզաբելլա Յալյան. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ալբանիայում տեղի է ունեցել երիտասարդների ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Պոկում վարժության ժամանակ Հրայր Հովհաննիսյանը 69 քաշայինների պայքարում պահել է գլխավերևում 135կգ, այնուհետև երկու մոտեցում չի ստացվել և ավարտել է վարժությունը 3-րտ տեղով:

Հրում վարժությունը երիտասարդ ծանրորդը ավարտել է 155կգ արդյունքով: Երկամարտի 290կգ-ով Հովհաննիսյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Իզաբելլա Յալյանը երկամարտի 290 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ: Պոկում վարժությունում 3-րդն էր մեր մարզուհին 85 կգ-ով, իսկ հրում վարժությունում կարողացել է 110 կհ-ով նվաճել փոքր արծաթե մեդալ:

 

Նյութը`Տաթև Մուշեղյանի /Citylife.am/