Ձեր այսօրվա աստղագուշակը 19.10.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Շփոթվածությունը և անիքնավստահությունը կարող են դառնալ մանր անախորժությունների պատճառ: Սակայն  Դուք ունեք նախանձելի  աշխատունակություն. կհասցնեք նախատեսվածից շատ: Ցանկալի է պատրաստվեք իրականացնել մոտ ապագայի ծրագրերը: Եթե նախատեսել եք խոշոր գնումներ կատարել, ապա անպայման կատարեք այսօր:

Ցուլ (21.04-21.05)

      Նոր մտքերը և վերաբերմունքները կլինեն տեղին: Փորձեք կատարել փոփոխություններ այն ոլորտում, որտեղ մինչ հիմա ոչ մի տեղաշարժ չի նկատվել:

Երկվորյակ (22.05-22.06)

     Այսօր շուրջը կատարվող բոլոր իրադարձությունները կնյարդայնացնեն Ձեզ: Որքան ակտիվորեն ձգտեք նպատակին,  այդքան շատ կհանդիպեք խոչընդոտների և անհաջողությունների: Այսօր հարմար ժամանակ չէ  ցուցադրելու  մասնագիտական հմտությունները կամ  ֆիզիկական կարողությունները: Կարևոր մարդկանց հետ շփվելիս խուսափեք ավելորդ բարկությունից: Ցանկալի չէ ընդունել կայծակնային որոշումներ, դրանք հաստատ սխալ կլինեն:

Խեցգետին (23.06-23.07)

     Որևէ մեկի հետ շփումն այսօր կօգնի Ձեզ  հաղթահարել ամաչկոտությունը: Ժպտացեք, սիրաշահեք և աշխատեք ազատություն տալ զգացմունքներին: Նույնիսկ, եթե Դուք դեռ պատրաստ չեք նոր ընկերական հարաբերությունների, աշխատեք թուլանալ և շփումից հաճույք ստանալ: Շրջապատողները Ձեզ համարում են բաց և մարդամոտ, այնպես որ, եղեք պատրաստ տարբեր անակնկալների:

Առյուծ (24.07-24.08)

     Այսօր ստիպված կլինեք խորանալ Ձեզ հետաքրքրող գործի մանրուքներում: Հակառակ դեպքում պարզապես չեք կարողանա արդյունավետ աշխատել: Խուսափեք վստահությունից, թափթփվածությունից և ցրվածությունից: Պետք չէ հաճախ ուշադրություն դարձնել այլ մարդկանց գործերին, եթե նրանք կապված չեն  Ձեր նպատակների իրականացման հետ: Հնարավոր է այսօր այցելեք դեղատուն կամ որևէ բժշկական հաստատություն:

Կույս ( 25.08-23.09)

     Կարևոր գործերը պետք չէ տեղափոխել օրվա երկրորդ կես: Լավատեսությունը և ստեղծագործական գրգիռը, որոնք կլինեն Ձեզ մոտ առավոտյան ժամերին, կարող են վերածվել  կասկածների, հուզմունքի և անորոշության: Քնելուց առաջ աշխատեք թուլանալ և չկառուցել նոր ծրագրեր, սխալվելու և  գայթակղվելու հավանականությունը մեծ է:

Կշեռք ( 24.09-23.10)

     Ձեզ զգում եք այնքան վստահ, որ, հնարավոր է, Ձեզ հարկավոր է պարզապես վերադառնալ իրականություն: Ձեր մերձավորներից կամ ավագ գործընկերներից մեկը կկարողանա ամեն ինչ կարգավորել:

Կարիճ (24.10-22.11)

     Մի հրաժարվեք  երազանքից և շարունակեք Ձեզ համար կարևոր նախաձեռնությունները: Հնարավոր է ` արժե  տրվել ինչ-որ մեկի ցանկությանն ու թույլ տալ Ձեզ օգնելու` դրանից  բավականություն ստանալով:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Ձեր գործերին սպասվում են հաջողություններ: Կարող եք զարգանալ Ձեզ համար նոր ուղղությամբ կամ գտնել սեփական եկամուտները բարելավելու եղանակ: Հիանալի ժամանակահատված է նոր վերսկսումների համար:

Այծեղջուր (23.12-20.01)

    Օրը շատ հանգիստ և առանց աճապարելու կանցնի: Դուք լիովին կարող եք Ձեզ թույլ տալ կտրվել իրականությունից և ուզածի չափ ազատություն տալ երևակայությանը` տրվելով երազանքներին:

Ջրհոս (21.01-19.02)

     Այսօր ցանկալի է զերծ մնաք աշխույժ գործողություններից, զբաղվեք սովորական առօրյայով, ընթացիկ, հանգիստ գործերով: Հնարավոր է՝ ստանաք ժառանգություն, սպասեք հովանավորի:

Ձուկ (20.02-20.03)

     Դուք պետք է լինեք ավելի կազմակերպված, ինչը հնարավոր է: Եթե ստացվի, հավաքեք բոլոր ընկերներին և միասին զբաղվեք մաքրությամբ: Կամ պարզապես սկսեք կարգի բերել Ձեր համակարգիչը: