
Citylife.am- Վանու՛շ, ո՞ր տարիքից սկսեցիք պարել և ինչպե՞ս ստացվեց առաջին քայլերը:
Վանուշ-Շնորհակալություն զրույցի համար։ Ես սկսել եմ պարել 11 տարեկանից Mad Force Crew խմբում։ Իրականում եղել եմ գեր և որպես առաջին քայլեր ունեի մի փոքր դժվարություններ, բայց ամեն ինչ հաղթահարվեց։
Citylife.am- Դուք պարում եք Breakdance, ունեք շատ խմբեր. կա՞ն երեխաներ, երիտասարդներ ում մեջ Ձեզ եք տեսնում։
Վանուշ– Այո՛, երեխաների հետ նախ և առաջ շատ հաճելի է տարբեր տեսակի երեխաներ, տարբեր ունակությունների, բայց կան նաև ավելի աչքի ընկնողներ՝ աշխատասիրության առումով, որոնց մեջ տեսնում եմ ինձ։
Citylife.am- Վանու՛շ, Ձեզ ուրիշ ոճերում փորձե՞լ եք։
Վանուշ– Փորձել եմ ինձ այլ ոճերում, երբ մասնակցում էի << Պարիր թե կարող ես>> նախագծի երկրորդ եթերաշրջանին և հենց այդ տեղից սկսվեց այլ պարերի հանդեպ հետաքրքրությունը: Կարծում եմ առհասարակ պարողը պետք է կարողանա լինել շատ ճկուն, բայց ոչ ուղղակի մարմնով, այլ արագ՝ մեկ ոճից մյուսին անցնելով, պետք է ունենա տաղանդ և շնորք:
Citylife.am- Ի՞նչ եք կարծում Հայաստանում զարգանում է պարային այս ոճը։
Վանուշ– Չեմ ստի և կասեմ այո շատ արագ է զարգանում, բայց իհարկե ունենք հստակ հաջողություններ, որի վրա էլ կարող է դանդաղ, բայց զարգանում է։
Citylife.am- Ո՞ր երկրում կցանկանայիք խումբ ունել և պարել։
Վանուշ– Եթե անկեղծ, երբ փոքր էի կային նման երազանքներ հիմա շատ եմ ցանկանում իմ երկրում կատարել չիրականացած երազանքները և նպատակները, իսկ ընդհանարպես միշտ ցանկանցել եմ ինձ տեսնել Flying Steps խմբի կողքին, որը ամենախելագար խումբն է աշխարում, որի ղեկավարը մեր շատ սիրելի Վարդան Bassil ն է։
Citylife.am- Ո՞ր պարային բեմն է Ձեզ համար գագաթնակետը։
Վանուշ– Չունեմ երազած բեմ կամ հստակ որևէ մրցուղի, կցանկանամ միշտ ակտիվ լինել համաշխարհային մրցաշարերում, որտեղից ունեմ հրավերներ, սակայն դա կապված է մեծ գումարների հետ։
Citylife.am- Ո՞վ է Ձեզ համար Breakdance-ի ամենավառ ներկայացուցիչը։
Վանուշ– Երբ փոքր էի սիրում էի այնպիսի պարողների, ովքեր կատարում էին մարդու աչքին անսովոր շարժումներ, բայց երբ արդեն ֆիզիկապես և ներքուստ հասկացա, սկսեցին դուր գալ այլ պարողներ։ Միգուցե մեծամտություն թվա, բայց ինձ դուր է գալիս իմ պարելը։
Citylife.am- Արդյո՞ք Հայասանի երիտասարդությունը հետաքրքրված է այս ոճով։
Վանուշ– Այո՛, կան բավականին շատ ակտիվ երիտասարդներ որոնց հետաքրքրում է առհասարակ Հիպ Հոպ մշակույթը, քանի որ այն ապրելակերպ է այլ ոչ թե պարային ուղղություն, ուղղակի ցավալի է, որ այն զարգանում է միայն մայրաքաղաքում։ Ծայրամասերում մարդիկ ուղղակի տեղյակ չեն, թե դա որ պարն է։
Citylife.am- Վանու՛շ, դուք նաև դերասան եք. հե՞շտ է պարն ու դերասանությունը համատեղել միասին ։
Վանուշ– Աշխատում եմ պետական երաժշտական կամեռային թատրոնում, որպես դերասան։ Իրականում մեր թատրոնն ունի երաժշտական ուղվածություն և ինձ համար ավելի հեշտ է համատեղել պարը և թատրոնը, և կարծում եմ ուղղակի պետք է սիրել այն, ինչով զբաղվում ես մնացած հարցերն արդեն մանրուքներ են։
Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի/Citylife.am/