
Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության ընտրական փուլը մեկնարկել է: Հոկտեմբերի 13-ից 19-ը Չեխիայում կայացել է 3-րդ խմբի հանդիպումները: Հայաստանի մրցակիցներն են Չեխիան, Թուրքիան և Իսրայելը: Այսօր Հայաստանի հավաքականը մրցել է Չեխիայի ընտրանու հետ և պարտվել 0:7 հաշվով: Տիգրան Առաքելյանի գլխավորած ազգային թիմի խաղացողները 4 գոլ ընդունել են առաջին խաղակեսում, իսկ 3-ը՝ երկրորդում: Հայաստանի Մ17 հավաքականը հոկտեմբերի 16-ին կհանդիպի Թուրքիայի ընտրանու հետ:
Նյութը`Տաթև Մուշեղյանի /Citylife.am/