
Սուրբ քաղաք Էջմիածինը հոկտեմբերի 8-ին տոնեց իր 2702–ամյակը: Էջմիածին քաղաքի տոնը նշվում է 2009 թվականից և հոկտեմբերի 8–ի ընտրությունը պատահական չէ: 405 թվականի հոկտեմբերի 8–ին է Մեսրոպ Մաշտոցը, հայոց այբուբենը ստեղծած ոտք դրել Էջմիածին: Մաշտոցին քաղաքապետարանի մոտ դիմավորել են Սահակ Պարթև կաթողիկոսը և Վռամշապուհ արքան: Բացի դա, եթե նոր տոմարով հաշվենք այդ օրը համարվում է Կոմիտասի ծննդյան օրը: Նաև առաջին պատարագն է իր արել Էջմիածնում Վազգեն Վեհափառը:Քաղաքային իշխանության նախաձեռնությամբ Էջմիածնում տոնական բազմաբովանդակ միջոցառումներ անցկացվեցին: Ավանդույթի համաձայն, քաղաքի տոնին Էջմիածնի քաղաքապետարանի դիմաց բացվում են տարաբնույթ տաղավարներ: Տոնակատարությունը սկսվեց շքերթով, որին մասնակացում էին քաղաքի` կրթության, մշակութի, սպորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Էջմիածնեցիները շքերթով` հայոց տառերով մուտք գործեցին Կոմիտասի անվան հրապարակ: Շքերթի ավարտին ներկայացվեց 400–ից ավելի մասնակիցներով պարային ֆլեշմոբը: Տոնական տրամադրությունը շարունակվեց մինչ ուշ երեկո: Քաղաքացիները վայելում էին քաղաքի տոնի համերգային ծրագիրը:Եվ վերջում Էջմիածնի համերգային ծրագիրը ավարտվեց տոնական հրավառությամբ:
Լրագրող՝ Մարինե Մանջիկյան /Citylife.am/
Օպերատոր՝ Անդո Բադասյան /Citylife.am/
Մոնտաժ՝ Արտակ Թամեյան /Citylife.am/