Մարիա Շարապովան առաջին տիտղոսն է նվաճել որակազրկումից հետո

Մարիա Շարապովան Տյանզինի մրցաշարի եզրափակչում հաղթել է Բելառուսի ներկայացուցչուհի Արիանա Սոբոլենկոյին: Հանդիպումն ավարտվել է 7:5, 7:6 (10:8) հաշվով: Նշենք` առաջին սեթում 30-ամյա ռուս թենիսիստուհին պարտվելիս է եղել 1:4 հաշվով, իսկ երկրորդում` 1:5. սակայն կարողացել է հաղթանակ տոնել: Հանդիպումը տևել է 2 ժամ 7 րոպե: Տյանցզինի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 426,750 դոլար: Վերջում հավելենք, որ Մարիա Շարապովայի առաջին հաղթանակն էր WTA-ի մրցաշարերում որակազրկումից հետո:

 

Նյութը`Տաթև Մուշեղյանի /Citylife.am/