
Այսօր Հայաստանում շատ են այնպիսի կազմակերպությունները, որոնք օգնում են Ձեր տոնական արարողությունը դարձնել էլ ավելի գեղեցիկ և տպավորիչ։ Այդ առիթով Citylife.am-ը զրուցեց Nik Production- ի տնօրեն Նիկ Գալստյանի հետ։
Citylife.am- Նի՛կ, տեղյակ եմ, որ 2015 թվականից մինչ այսօր գործում է Ձեր կազմակերպությունը, որը զբաղվում է տոնական հանդիսությունների կազմակերպմամբ։ Ի՞նչ փաթեթներ են գործում Ձեզ մոտ։
Նիկ– Փաթեթեները կազմված են այնպես, որ բոլորին հասանելի լինի։ Ունեք տարբեր փաթեթներ, որոնք իրենց մեջ մի շարք ծառայություններ են ներառում, սակայն մեզ մոտ հաճախորդը կարող է ստեղծել իր նախընտրած փաթեթը։ Եթե տվյալ փաթեթի մեջ չկա այն, ինչը հաճախորդն է ցանկանում, ապա նա կարող է ավելացնել դա։ Մենք նաև համագործակցում ենք պռոֆեսիոնալ մարդկանց հետ, ովքեր ապահովում են ֆոտո-վիդեո նկարահանում, իսկ եթե հաճախորդը օգտվելով մեր ծառայությունից ցանկանում է այլ նկարահանող խմբի հետ աշխատել, մենք ևս համագործակցում ենք տվյալ անձանց հետ։
Citylife.am- Ինչու՞մ է կայանում Ձեր կազմակերպության բուն նպատակը։
Նիկ– Հիմնական նպատակը կայանում է նրանում, որ հաճախորդը մի հանդիպումով կարողանա լուծել իր միջոցառման հետ կապված ցանկացած հարցերը։
Citylife.am- Արդյո՞ք Ձեզ մոտ գործում են զեղչեր կամ նվերներ։
Նիկ– Իհարկե կան և՛ նվերներ, և՛ զեղչեր։ Տվյալ ծառայությունից օգտվելու դեպքում, ծառայություններից մեկի գումարը մենք չենք հաշվում, կամ լինում են դեպքեր, որ հաճախորդն ինքն է ասում, թե որ ծառայության դիմաց է ցանկանում չվճարել։ Մենք անում ենք ամեն բան, որպեսզի հաճախորդը գոհ լինի մեր մատուցած ծառայություններից։
Citylife.am- Այսօր նման կազմապերպություններ շատ կան, սակայն ըստ Ձեզ ի՞նչ առավելություններ ունի Ձեր կազմակերպությունը, որը ուրիշ ոչ մի տեղ չկա։
Նիկ– Առաջինն այն, որ մեր աշխատակիցներից բոլորը պռոֆեսիոնալ են իրենց գործում և մինջև ինձ հետ համագործակցելն աշխատել են շատ կազմակերպությունների հետ։ Հաջորդն էլ այն է, որ եթե հաճախորդը չի կարող վճարել տվյալ փաթեթի գումարը, ապա մենք անում ենք այդ ամենն իր գրպանին համապատասխան՝ իհարկե որոշ փոփոխություններ կատարելով։ Ի դեպ մեզ մոտ հետագայում կգործի նաև հագուստի մոդելավորում։ Քանի-որ արդեն տարածված է հարսանիքների ժամանակ մի քանի խաչեղբայր և հարսանքույր ունենալը, իսկ միանման հագուստ գտնելը դժվար է, այդ իսկ պատճառով մեր կազմակերպությունը կզբաղվի նաև այդ հարցերով։
Վերջում հավելենք, որ ցանկության դեպքում կարող եք հետևել Nik Production-ի ֆեյսբուքյան էջին, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (077) 76-69-56 ։ Ստորև ներկայացնում ենք կազմակերպության աշխատանքները։
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի/Citylife.am/