
Արքայական ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման, Խետաֆեի խաղի ժամանակ դարձավ առաջին գոլի հեղինակ: Այս գոլը 182-րդն էր ֆրանսիացու համար և այս ցուցանիշով հարձակվողը շրջանցեց Ֆրանսիսկո Խենտոյին և բարձրացավ Ռեալ Մադրիդի պատմության լավագույն ռմբարկուների 7-րդ հորիզոնական: 6-րդ հորիզոնականը 208 գոլով զբաղեցրել է Ուգո Սանչեսը: Կրիշտիանու Ռոնալդուն գլխավորում է ցուցակը 413 գոլով: Վերջում նշենք, որ Կարիմ Բենզեման Արքայական ակումբում անցկացրել է 372 հանդիպում:
Նյութը`Տաթև Մուշեղյանի /Citylife.am/