Փսիլայֆ հոգեբանական աջակցման կենտրոնի հոգեբան. Մանուկ Խաչատրյան

Հակամարտւթյուն ինքներս մեզ հետ: Ինչպե՞ս հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը  հաջողության հասնելու ճանապարհին:

Անձը իր ողջ կյանքի ընթացքում անընդմեջ պայքարի մեջ է գտնվում ինքն իր հետ. ինչն էլ խոչընդոտում է նրա ինքնազարգացմանը և   նպաստում է թերհավատությանը սեփական ուժերի նկատմամբ:

Citylife.am-  Ո՞րն  է պատճառը, որ անձը չի կարողանում ներդաշանակություն գտնել իր էության և ցանկությունների միջև:

Մանուկ Խաչատրյան –Պատճառը այն է, որ մենք ի սկզբանե ունենք բնածին ,բնազդային պահանջմունքներ որոնք ձգտում են բավարարման: Սակայն  դրանց հետ մեկտեղ  գոյություն ունեն  նաև սոցիալական նորմեր որոնց մենք պետք  է ենթարկվենք քանի որ  սոցիալական էակներ  ենք: Եվ այդ բնածին պահանջմունքները մենք բավարարում ենք  սոցիալականորեն ընդունված նորմերի սահմաններում  ի տարբերություն երեխաների որոնք չեն ենթարկվում այդ նորմերին քանի որ չեն գիտակցում: Սոցիալականանալով մենք  սկսում ենք այդ նորմերը օգտագործել, ու դա է պատճառը որ երբ մարդ կանգնում է ընտրության առաջ նա պետք է ընտրի  անի՞ դա թե ոչ, այսպե՞ս անի թե այնպես ավելի շատ լսի  իր բնածին ցանկություններին  թե՞ ընդունված  նորմերին:

Citylife.am-Իսկ այնուամենայնիվ  անձը ինչպե՞ս պետք է  դասավորի իր կյանքը որպեսզի խուսափի այդ հակասություններից, հասարակական կարծիքի և  սեփական կարծիքի բախումից:

Մանուկ Խաչատրյան– Հիմնականում անձը չպետք է իրեն նման  ձևակերպման առջև դնի, դա այն  ընտրությունը  չէ  որը մենք պետք է կատարենք խնդիրներ լուծելու համար: Որպես կանոն ներդաշնակ է  համարվում այն անձնավորությունը, ով կարողանում է սեփական համոզմունքները  խոսեցնել  հասարակական նորմերի հետ, ընդ որում  դա միայն հարմարեցնելը չէ, դա և հարմարվելն է և ադապտացնելը:

Citylife.am-  Եթե խոսենք հայ մարդու առանձնահատկության մասին, <<ճանապարհ դեպի հաջողոության բանաձևում>>, ի՞նչը   կարող է  հադիսանալ խոչնդոտ ցանկության թե հնարավության բացակայությունը:

Մանուկ Խաչատրյան– Այս առումով ես միայն կարող եմ տեսակետ հայտնել, քանի որ նման հետազոտություն կամ  գիտական հիմնավորում չկա թե ինչն է բնորոշ հայ մարդուն:  Սովետական միությունում ապրած սերունդը ով կարիք չունեև անդհատ ձգտելու ինչ որ մի բանի հասնելու համար  պեությունը ապահովվում էր աշխատանքով, իսկ հետո երբ մարդիկ անցան  շուկայական տնտեսության ամեն մեկը ինքը  պետք  է պատասխանատվություն կրեր  իր անձի համար  մեծահասակները դրան դժվարությամբ էին ադապտացվում, այսինքն սեփական հաջողության հասնելու համար պատասխանատվությունը իրնեց վրա չեն վերցնում, բարեբախտաբար նոր սերունդը գիտակցում է,  որ յուրաքանչյուրը ինքն է պատասխանատու իր հաջողության համար, քանի որ ի վերջո հնարավորություն ստեղծողը մենք ննք:  Մարդուն հաջողության հասնելու համար  մոտիվացնում  են հեռակա նպատակները, մեծ երազանքները քանի որ,  եթե  ունենում ես մեծ երազանքներ ավելի ակտիվ ես  լինում, ձգտում ես  հասնել դրանց:

Citylife.am-Գաղտնիք չէ, որ ինքնավստահությունը սեփական ուժերի նկատմամբ հաջողության գրավականն է: Ինչպե՞ս հաղթահարել անինքնավստահությունը:

Մանուկ Խաչատրյան – Անինքնավստահության  պատճառը հանդիսանում է ցածր ինքնագնահատականը,իսկ այն մեզ մոտ ձևավորվում  է մանկական տարիքից սկսած   երբ մեծահասակները մեր արարքներին համապատասխան ռեակցիա են տալիս: Ավելի գրագետ ծնողները գիտակցաբար  թե անգիտակցաբար ճիշտ մոտեցում են ցուցաբերում և երեխային չեն  քննադատում ձախողումների համար, հավատում են նրա ուժերին  որից հետո երեխան մեծանալով   այդ փորձի հիմնա վրա  սկում է հավատալ  սեփական  ուժերին, գնահատում է իրեն ինչպես որ ինքը կա և մեծ տարիքում  դառնում է ինքնավստահ: Ինքնավստահության հասնելու համար շատ կարևոր է ինքնաճանաչումը, պետք է կարողանալ գնահատել  Ձեր անձը ուժեղ և թույլ կողմերը, ինչն է Ձեզ մոտ  լավ ստացվում ինչը վատ: Եթե անձը ունի  ադեկվատ ինքնագնահատական նա հստակ ծանր ու թեթև է անում իր  ուժերն ու հնարավորությունները և անինքնավստահությունը հաղթահարվում է:

Citylife.am -Եթե համեմատենք հայ կանանց այլազգի կանանց հետ, հոգեբանական տեսանկյունից ինչպիսի՞ ընդգծված խնդիրներ ունեն նրանք սեփական ինքնագնահատականի նկատմամբ:

Մանուկ Խաչատրյան Մեր ազգային ավանդական մտածելակերպի մեջ կա այն տեսակետը, որ հայ կինը ունի որոշակի  սահմանափակումներ, սոցիալական դերեր, որը չի համապատասխանում ժամանակակից աշխարհին: Եվ այն կինը ում տալիս են ավանդականից եկող որոշակի դերեր ու կարգավիճակ ժամանակակից կյանքի իրականության մեջ նա կարող է հանդիպել խոչընդոտների  որովհետև նա չի գնահատում իրեն այդ տեսանկյունից: Կան կարծրատիպեր, որ կինը չի կարող այս անել, այն անել այդ համոզմունքները ազդում են  այն բանի վրա որ կինը  արհեստականորեն  ինքը իրեն գնահատում է ավելի ցածր քան կարող է լինել: Թերևս առանջնահատկությունը կարող եմ նշել հայ կնոջ մեջ:

Citylife.am- Ինտերնետն այսօր ողողված է բազմաթիվ հոգեբանական հոդվածներով և գրքերով, որոնք սովորեցնում են մարդկանց ինչպես լինել հաջողակ, կամ ինչպես լուծել այս կամ այն խնդիրը: Դուք որպես հոգեբան ճի՞շտ եք համարում նման գրքեր ընթերցելը, որոնք հիմմնված են տվյալ հեղինակի սեփական փորձի վրա:

Մանուկ ԽաչատրյանԵրկու մասի կարելի է բաժանել <<հաջողության նպաստող գրականությունը>>  մի խումբը,  որպես այդպիսին սովորեցնում  է հնարքներ, որոնք իրականում կան  գիտական գրականության մեջ, ենթադրենք սովորեցնում է  ինչպե՞ս բանակցություններ  վարել, ինչպե՞ս ձեռք բերել ինքնավստահություն, իսկ մյուս խումբը կազմում են ոգեշնչող նյութերը: Շատ կարևոր է հաջողության պատմություններ կարդալը:

Citylife.am- Հուսա՞լ թե հավատալ, որ կարող ես հասնել հաջողության:

Մանուկ Խաչատրյան –Հուսալը ավելի պասիվություն է ենթադրում, իսկ հավատալը ի հակադրություն  սրա  մղում  է ակտիվության:  Հավատալ ինչի՞ն, հավատալ նրան որ մի բան կարող ես փոխել: Հավատալու համար դու գործում ես:

Հարցազրույցը` Արմինե Մարտիրոսյանի /Citylife.am/

Արմինե