Սերը չունի դատողություն, պլյուս կամ մինուս: Սերը կարող է լինել, երբ մինուսը պլյուսի մեջ է. Արման Նշանյան

Արման շնորհակալություն  Citylife.am կայքի հարցազրույցի համար: Դուք այն տաղանդավոր դերասաններից եք, ով միշտ ասելիք ունի, որն էլ  տեսանելի է Ձեր մասնակցությամբ ցուցադրվող և նկարահանված ֆիլմերից, ինչպես նաև ներկայացումներից:

Citylife.am-Արմա՛ն, դերասանական ձեր կարողության և տաղանդի շնորհիվ ֆիլմերում և ներակայացումներում  կերտած կերպարներն  այնքան տպավորիչ են, որ հանդիսատեսը երբեմն երկյուղում է՝ կարծելովթե մարմնավորված հերոսների դերերը իրականում դուք ապրել եք: Ինչու՞մն է գաղտնիքը՝ պրոֆեսիոնալիզմիթե ՞ հերոսների հոգեբանությունը ճիշտ ընկալելու մեջ:

Արման- Իմ գործը չի տարբերվում ցանկացած ուրիշ մասնագիտությունից։ Կան շնորհքով մասնագետներ, որոնք ունեն ուսում, և կան շնորհքով մասնագետներ, որոնք ունեն ուսում ու լուրջ են վերաբերում գործին։ Իհարկե, շնորքն էլ կարող ես ամեն օր կորցնել և գտնել։ Կարևորը կերպարի հոգեբանությունը ճիշտ ընկալելն է և դրության տերը լինելը: Այսինքն՝ երբ հասկանաս ինքդ քեզ, կսկսես հասկանալ նաև ցանկացած կերպար:

Citylife.am- Կյանքում և բեմում ձեր սկզբունքները նո՞ւյնն են:

Արման  Այո, միշտ լինել անկեղծ:

Citylife.am- Արմա՛ն, այսօր Ձեզ բացահայտելու ենք մեկ այլ տես անկյունից, հաջորդ հարցը վերաբերում է ընկերությանը:

Ասում են, եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն երջանկությունը, նրան հավատարիմ ընկերներ է տալիս: Իսկ ի՞նչ է ընկերությունը Արման Նշանյանի համար:

Արման – Հավատարմություն, նվիրածություն, այն զգացմունքը, որը հասկանում են կողքիդ կանգնածներն անգամ անգիտակից կերպով։

Citylife.am- Կա՞ն մարդիկ, որոնք միշտ ձեր կողքին են, անգամ կարիերային վերելքի ժամանակ:

Արման – Կան, բայց դեպի վերելք և դեպի անդունդ քայլում ես միշտ մենակ։

Citylife.am- Իսկ եթե լինում են հիասթափություներ, ինչպե՞ս եք վերաբերվում։

Արման – Ինչպես ապրել եմ ուրախությունը, չի կարող լինել մեկն առանց մյուսի։ Դա է կյանքի օրենքը, և ամեն մեկիս անհատական կամքից օրենքը գրված է երկնքում։

Citylife.am- Լինու՞մ են դեպքեր, երբ մտերիմները, հարազատները, դժգոհություն  են հայտնում, որ չեք հասցնում հաճախակի հանդիպել միմյանց։

Արման – Այո։ Ես միշտ զբաղված եմ, և եթե զբաղված չեմ, ավելի զբաղված եմ։

Citylife.am- Անցում կանանց՝ հավերժական թեմային:

Արման Նշանյանին ինչպիսի՞ կանայք կարող են գերել և որքա՞ն կարևոր է նրա հայտնի լինելը:

Արման – Միայն բարի և իմաստուն կանայք կարող են գերել իսկական տղամարդուն։ Հայտնի լինելը ցավոք դարձել է հիվանդություն, որը բնաջնջում է երիտասարդության <<ես>>-ը՝ փոխարինելով ժամանակավոր և հեռավոր պատրանքով։

Citylife.am- Ասում են՝ կինն ամենաթույլն է, երբ սիրում է, իսկ ամենաուժեղն է, երբ սիրված է , իսկ ի՞նչն է Ձեզ էլ ավելի ուժեղ դարձնում, սիրված լինե՞լը, թե՞…

Արման – Սերը չունի դատողություն, պլյուս կամ մինուս: Սերը կարող է լինել, երբ մինուսը պլյուսի մեջ է։

Citylife.am- Շատ կանայք ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի ուշադրություն գրավեն ու արժանանան տղամարդկանց բարեհաճությանը այն միակին գտնելու և միասին ռոմանտիկ հարաբերություններ կառուցելու համար: Կառանձնացնե՞ք կանաց բնավորության այն գծերը, որոնք ոչ մի ձև չեն կարող ընկալվել ձեր կողմից:

Արման – Կախված է օրվա տրամադրությունից:

Citylife.am- Սիրում ե՞ք խենթ կանանց…

Արման – Բոլորս էլ խենթ ենք,  եթե համաձայնվել ենք վերածնվել։

Citylife.am- Արմա՛ն, շնորհակալ եմ Ձեզ ինքնատիպ և անկեղծ  հարցազրույցի համար…

Հարցազրույցը` Սաթենիկ  Գեղամյանի /Citylife.am/

Սաթենիկ