Նախկին ֆուտբոլիստ Ջորջ Վեան դարձել է Լիբերիայի նախագահ

Չելսիի,Մանչեսթեր Սիթիի և Միլանի նախկին ֆուտբոլիստ, քաղաքական գործիչ Ջորջ Վեան դարձել է Լիբերիայի նախագահ: Պետության ղեկավարի ընտրություններում աֆրիկացին հաղթել է իր գլխավոր մրցակցին՝ Լիբերիայի փոխնախագահ Ջոզեֆ Բոկային: Առաջին անգամ 2005 թվականին է մասնակցել ֆուտբոլիստը ընտրությանը  և ստացել 40 տոկոս, սակայն արդյունքում պարտվել է Էլեն Ջոնսոն-Սերլիֆին: Այժմ Վեան նրան կփոխարինի նախագահի պաշտոնում: Վեան 1995 թվականին արժանացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

 

Նյութը`Տաթև Մուշեղյանի /Citylife.am/