
Յոդը օրգանիզմի համար կարևորագույն տարր է, որի ավելցուկը կամ պակասը ազդում է հոգեկան առողջության ուղեղի և այլ օրգանների գործառույթների և առողջության վրա:
Վահանաձև գեղձի հորմոնները 65%-ով կազմված են յոդից: Յոդի պակասի դեպքում վահանաձև գեղձը մեծանում է՝ փորձելով լրացնել պակասը և արտադրել բավարար քանակի յոդ (էնդեմիկ զոբ), ինչը, սակայն, տեղի է ունենում հիվանդութայն ուշ փուլերում:
Շատ կարևոր է ժամանակին պարզել օրգանիզմում յոդի պարունակության մակարդակը: Դա կարելի է անել տնային պայմաններում:
Երեկոյան բամբակե ձողիկով դաստակին յոդով երեք գիծ տարեք՝ բարակ, հաստ և ավելի հաստ:Եթե առավոտյան տեսնեք, որ այդ 3 գծից հետք անգամ չկա, անպայման դիմեք էնդոկրինոլոգին, ավելի ճշգրիտ՝ անալիզների և անհրաժեշտ դեղամիջոցների համար:
Եթե մնացել է ամենահաստ գիծը, վերանայեք ձեր սննդակարգը, նրա մեջ ներառելով յոդով հարուստ մթերքներ, օրինակ՝ ծովակաղամբ, ձու, ծովային ձկնատեսակներ:
Եթե չկա միայն ամենաբարակ գիծը, ապա ձեր առողջությանը վտանգ չի սպառնում:
Նյութի աղբյուրը՝ \Citylife.am\