Պեկինում ընթացող ATP շարքի մրցաշարն ավարտվեց աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալի հաղթանակով: Եզրափակչում թենիսիստը ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ մրցեց և միայն 3 գեյմ տվեց մրցակցին՝ 6:2, 6:1: Մրցախաղի տևողությունը 1 ժամ 33 րոպե էր: Եզրափակիչին Նադալը հաղթել էր ֆրանսիացի Լյուկա Պույին, Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովին, ամերիկացի Ջոն Իզներին ու բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին: Այս տիտղոսը նրա 6-րդն էր մրցաշրջանում և 75-րդը կարիերայում: Իսպանացին հաղթել էր Մոնտե Կարլոյում, Մադրիդում, Բարսելոնայում, US Open-ում և Ռոլան Գարոսում:
Նյութը`Տաթև Մուշեղյանի /Citylife.am/