Խոյ ( 21.03-20.04)
Շփոթվածությունը և անիքնավստահությունը կարող են դառնալ մանր անախորժությունների պատճառ: Սակայն Դուք ունեք նախանձելի աշխատունակություն. կհասցնեք նախատեսվածից շատ: Ցանկալի է պատրաստվեք իրականացնել մոտ ապագայի ծրագրերը: Եթե նախատեսել եք խոշոր գնումներ կատարել, ապա անպայման կատարեք այսօր:
Ցուլ (21.04-21.05)
Նոր մտքերը և վերաբերմունքները կլինեն տեղին: Փորձեք կատարել փոփոխություններ այն ոլորտում, որտեղ մինչ հիմա ոչ մի տեղաշարժ չի նկատվել:
Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր շուրջը կատարվող բոլոր իրադարձությունները կնյարդայնացնեն Ձեզ: Որքան ակտիվորեն ձգտեք նպատակին, այդքան շատ կհանդիպեք խոչընդոտների և անհաջողությունների: Այսօր հարմար ժամանակ չէ ցուցադրելու մասնագիտական հմտությունները կամ ֆիզիկական կարողությունները: Կարևոր մարդկանց հետ շփվելիս խուսափեք ավելորդ բարկությունից: Ցանկալի չէ ընդունել կայծակնային որոշումներ, դրանք հաստատ սխալ կլինեն:
Խեցգետին (23.06-23.07)
Որևէ մեկի հետ շփումն այսօր կօգնի Ձեզ հաղթահարել ամաչկոտությունը: Ժպտացեք, սիրաշահեք և աշխատեք ազատություն տալ զգացմունքներին: Նույնիսկ, եթե Դուք դեռ պատրաստ չեք նոր ընկերական հարաբերությունների, աշխատեք թուլանալ և շփումից հաճույք ստանալ: Շրջապատողները Ձեզ համարում են բաց և մարդամոտ, այնպես որ, եղեք պատրաստ տարբեր անակնկալների:
Առյուծ (24.07-24.08)
Այսօր ստիպված կլինեք խորանալ Ձեզ հետաքրքրող գործի մանրուքներում: Հակառակ դեպքում պարզապես չեք կարողանա արդյունավետ աշխատել: Խուսափեք վստահությունից, թափթփվածությունից և ցրվածությունից: Պետք չէ հաճախ ուշադրություն դարձնել այլ մարդկանց գործերին, եթե նրանք կապված չեն Ձեր նպատակների իրականացման հետ: Հնարավոր է այսօր այցելեք դեղատուն կամ որևէ բժշկական հաստատություն:
Կույս ( 25.08-23.09)
Կարևոր գործերը պետք չէ տեղափոխել օրվա երկրորդ կես: Լավատեսությունը և ստեղծագործական գրգիռը, որոնք կլինեն Ձեզ մոտ առավոտյան ժամերին, կարող են վերածվել կասկածների, հուզմունքի և անորոշության: Քնելուց առաջ աշխատեք թուլանալ և չկառուցել նոր ծրագրեր, սխալվելու և գայթակղվելու հավանականությունը մեծ է:
Կշեռք ( 24.09-23.10)
Ձեզ զգում եք այնքան վստահ, որ, հնարավոր է, Ձեզ հարկավոր է պարզապես վերադառնալ իրականություն: Ձեր մերձավորներից կամ ավագ գործընկերներից մեկը կկարողանա ամեն ինչ կարգավորել:
Կարիճ (24.10-22.11)
Մի հրաժարվեք երազանքից և շարունակեք Ձեզ համար կարևոր նախաձեռնությունները: Հնարավոր է ` արժե տրվել ինչ-որ մեկի ցանկությանն ու թույլ տալ Ձեզ օգնելու` դրանից բավականություն ստանալով:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Ձեր գործերին սպասվում են հաջողություններ: Կարող եք զարգանալ Ձեզ համար նոր ուղղությամբ կամ գտնել սեփական եկամուտները բարելավելու եղանակ: Հիանալի ժամանակահատված է նոր վերսկսումների համար:
Այծեղջուր (23.12-20.01)
Օրը շատ հանգիստ և առանց աճապարելու կանցնի: Դուք լիովին կարող եք Ձեզ թույլ տալ կտրվել իրականությունից և ուզածի չափ ազատություն տալ երևակայությանը` տրվելով երազանքներին:
Ջրհոս (21.01-19.02)
Այսօր ցանկալի է զերծ մնաք աշխույժ գործողություններից, զբաղվեք սովորական առօրյայով, ընթացիկ, հանգիստ գործերով: Հնարավոր է՝ ստանաք ժառանգություն, սպասեք հովանավորի:
Ձուկ (20.02-20.03)
Դուք պետք է լինեք ավելի կազմակերպված, ինչը հնարավոր է: Եթե ստացվի, հավաքեք բոլոր ընկերներին և միասին զբաղվեք մաքրությամբ: Կամ պարզապես սկսեք կարգի բերել Ձեր համակարգիչը: