Եզրափակիչում պարտվեց Սիմոնա Հալեպը. Պեկին

Աշխարհի երկրորդ ռակետ Սիմոնա Հալեպը պարտվեց թենիսի կանանց Պեկինի մրցաշարի եզրափակչում: Ռումինացի թենիսիստուհուն չթողեց նվաճել տիտղոսը ֆրանսիացի Կարոլին Գարսիան, որը հաղթեց 2 սեթում՝ 6:4, 7:6: Մրցախաղը տևեց 1 ժամ 52 րոպե: Այս մրցաշրջանում երկրորդ տիտղոսն էր:  Սիմոնա Հալեպը WTA-ի վարկանիշային աղյուսակում հոկտեմբերի 9-ին կշրջանցի իսպանուհի Գաբրինյե Մուգուրուսային և կդառնա աշխարհի առաջին ռակետը: Թենիսիստուհին կդառնա մրցաշրջանի 5-րդ առաջին ռակետը:

 

Նյութը`Տաթև Մուշեղյանի /Citylife.am/