Հոկտեմբերի 5-ը աշխարհի 100-ից ավելի երկրում նշվում է որպես ուսուցչի միջազգային օր: 2010թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ` պաշտոնական տոնացույցում հոկտեմբերի 5-ն ամրագրվել է որպես Ուսուցչի օր:
Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Դուք առաքյալներ եք կրթության ոլորտում, ովքեր կարողանում են, անկախ առկա խնդիրներից ու հոգսերից, սփռել լույս դեպի գիտելիքը, դեպի հավատն ու իրական արժեքները: Դուք եք նաև ժամանակի պահանջ դարձած կրթական բարեփոխումների հիմնական աջակիցը, իրականացնողն ու հաջողության իրական պատասխանատուն:
Հայ մարդը դարեր շարունակ ակնածանքով և մեծարանքով է գնահատել մանկավարժի գործը` նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը: Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում ենք անսպառ եռանդ և ստեղծագործական հաջողություններ: Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ:
Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի/Citylife.am/