Լեգենդար թենիսիստը պարտքերի պատճառով վաճառել է իր տիտղոսները

Գերմանացի լեգենդար թենիսիստ Բորիս Բեքերը վաճառել է իր տիտղոսները, որպեսզի պարտքերը վճարի: 49-ամյա Բորիս Բեքերը 61 միլիոն եվրո վարկ ունի: Նաև վաճառքի է հանել  Ուիմբլդոնի չեմպիոնական տիտղոսները և թանկարժեք ժամացույցների հավաքածուն: 2017 թվականի հունիսին աշխարհի նախկին առաջին ռակետը սնանկ էր ճանաչվել Լոնդոնի դատարանի կողմից: Սխալ ներդրումների պատճառով ֆինանսական խնդիրների առջև է կանգնել: Բորիս Բեքերը Մեծ սաղավարտի մրցաշարերի 9-ակի հաղթող է:

 

Նյութը`Տաթև Մուշեղյանի /Citylife.am/