Ձեր այսօրվա աստղագուշակը 04.10.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Այսօր կարող եք քնքուշ զգացմունքների աղբյուր գտնել այնտեղ, որտեղից չէիք սպասում: Զննեք այդ հետաքրքիր երևույթը, ամեն դեպքում դրան անհրաժեշտ է ուշադրություն դարձնել:


Ցուլ
 (21.04-21.05)

     Այս օրը կլինի իսկական իքեբանա՝ ամբողջը կլինի այնքան գեղեցիկ ու կոկիկ դասավորված: Կունենաք լավատեսական տրամադրություն,  Ձեզնից կհորդա հմայք և բարձր տրամադրություն: Սակայն հաջողությունները կախված կլինեն Ձեր ջանքերից.  պատահականություններ չեն սպասվում:

Երկվորյակ (22.05-22.06)

     Այսօր մարդկանց  հեշտ կվստահեք, սակայն դա Ձեզ չի վնասի, քանի որ ոչ ոք չի պատրաստվում Ձեզ խաբել: Իսկ հավատալ ինչ-որ անվաս հեքիաթների միշտ էլ հաճելի է:

Խեցգետին (23.06-23.07)

     Ինչ-որ մեկը փնտրում է Ձեր ընկերակցությունը. օգտվեք դրանից: Ձեր առջև կարող են բացվել նոր հնարավորություններ: Չի բացառվում, որ  ծանոթանաք ապագա ռոմանտիկ զուգընկերոջ հետ: Ինչևէ,  ինչ էլ որ լինի, բաց մի թողեք այդ հնարավորությունը:

Առյուծ (24.07-24.08)

     Այսօր Ձեր ամենաուժեղ կողմը կլինի երկաթյա տրամաբանությունը: Սակայն պետք չէ այն սպասել նաև այն մարդկանցից,  ում հետ կշփվեք:  Այս առումով Ձեզ սպասում  է  դաժան հիասթափություն:

Կույս ( 25.08-23.09)

     Այսօր առավոտից մինչ երեկո կվայելեք կյանքը, ուրախանալով ամեն մի պահի համար: Հատկապես շատ հաճելի կլինի երեկոն, որը կանցկացնեք ոչ միայնակ:

Կշեռք ( 24.09-23.10)

     Այսօր Ձեր պատասխանատվությունը շատ ծանր կթվա, աշխատանքի դիմաց փոխհատուցումը կարող է հիասթափեցնել: Սահմանափակեք Ձեր արարքները, կատարեք ամենաանհրաժեշտը:

Կարիճ (24.10-22.11)

     Ձեր էներգիան սնուցման կարիք ունի, գտեք  հարմար աղբյուր: Անհրաժեշտ են նոր տպավորություններ, որոնք կարելի է ստանալ ցանկացած վայրում: Ամենակարևորը` տնից դուրս եկեք և գտեք ցանկալին:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Այսօր զարմանալի տրամադրություն կունենաք, և այդ զգացումը մոտակա օրերին Ձեզ չի լքի: Խորը շնչեք և թուլացեք: Հնարավոր է` այդ վիճակը Ձեզ դրդի շատ հետաքրքիր մտքերի իրականացմանը:

Այծեղջուր (23.12-20.01)

     Ձեր նպատակները հաջողության բանալին են: Եթե չփորձեք իրականություն դարձնել ցանկալի երազանքները, ապա Ձեր  էներգիան կցրվի ու կկորչի: Դրեք Ձեր առջև նպատակներ և հավատացեք հաջողությանը:

Ջրհոս (21.01-19.02)

     Աշխատեք մոռանալ  բոլոր մանր և խոշոր խնդիրները: Թույլ մի տվեք  Ձեզ պարտադրեն ծանրություններ տեղափոխել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան:

Ձուկ (20.02-20.03)

     Այսօր շատ կարևոր  է Ձեր  մասնագիտական ակտիվությունը, սակայն աշխատեք շատ չտարվել, հակառակ դեպքում կարող են առողջության հետ կապված խնդիրներ առաջանալ: