15 ամյա Լիանա Գյուրջյանի սպորտային ապագան խոստումնալից է

Citylife.amը զրուցել է  Եվրոպայի պատանեկան առաջնությունում երեք ոոկե մեդալներ նվաճած ծանրորդուհի՝ Լիանա Գյուրջյանի հետ: 15 տարեկանների մրցավեճում 69 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը հաղթահարել է երկամարտում՝ 183 կգ, պոկում վարժության ժամանակ՝ 78 կգ, իսկ  հրում վարժությունում՝ 105 կգ:

Citylife.am- Շնորհավորում ենք Ձեզ փայլուն հաջողության կապակցությամբ, այսպիսի հաջողություններ բազմաթիվ լինեն: Ի՞նչպիսին էր զգացողությունը, երբ մեկ օրվա ընթացքում երեք ոսկե մեդալներ հաղթահարեցիք:

Լիանա-  Զգացողությունները անկարագրելի են երբ հասկանում ես մեկ օրում կարող ես նվաճել երեք ոսկե մեդալներ: Այս ամենին հասել եմ ֆիզիկապես պատրաստված լինելով և հոգեպես լավ տրամադրվածությամբ:

Citylife.am- Հաղթանակի պահին, ծանրաձողը ձեր գլխավերևում պահելով, հիշու՞մ եք այդ պահին ի՞նչ քաջալերող խոսքեր էր  Ձեզ ասում Ձեր մարզիչը:

Լիանա-  Անկեղծ միայն հիշում եմ, որ այդ պահին մարզիչս ասում էր՝ վստահ: Իմ հաջողությունների համար շնորհակալ եմ Արման Ղազարյանին, նրա հոգատար և հետևողաբար աշխատանքների արդյունքում կարողացա արդարացնել մարզիչիս բոլոր հույսերը:

Citylife.am-  Վերադարձել եք արդեն Հայաստան, մինչև տարվա վերջ, ի՞նչ մրցումների եք պատրաստվում մասնակցել:

Լիանա-  Հիմա հայաստանում ենք, առաջիկայում կսկսենք մարզումները, իսկ մրցումների կպատրաստվենք հաջորդ տարվանից:

Citylife.am-  Դեռատի աղջնակ ու ծանրամարտ, ի՞նչը տարավ Ձեզ դեպի ծանրամարտ:

Լիանա-  Սպորտը սիրելով միշտ պատկերացրել եմ ինձ սպորտում, հատկապես դիտելով՝ Հռիփսիմե Խուրշուդյանի և Նազիկ Ավդալյանի մրցումները և իրենց տարած հաղթանակները իմ մեջ ցանկություն առաջացրեց  ծանրամարտով զբաղվել: Եթե ցանկությունը մեծ է ուրեմն հաջողությունն էլ է ակնհայտ:

Citylife.am-  Ծանրամարտը գիտենք, որ  շատ աշխատատար և ծանր սպորտաձև է ի՞նչպես եք կարողանում դպրոցը և ծանրամարտը համատեղել:

Լիանա-  Ամենուրեք դժվարություններ կան, բայց պետք է հաղթահարել՝ երազանքները իրականացնելու համար: Դժվարություններ և խնդիրներ հաճախակի են լինում, բայց փորձում եմ սպորտ և դպրոց համատեղել հաղթահարելով:

Citylife.am-  Լիանա Գյուրջյանը բացի ծանրամարտից ի՞նչով է զբաղվում ազատ ժամանակ և ի՞նչ նախասիրություններ ունի:

Լիանա-  Եթե գտնում եմ ազատ ժամանակ փորձում եմ հանգստանալ, ուժերս վերականգնել, իսկ նախասիրություն կառանձնացնեմ՝ դիմանկարչությունը:

 

Citylife.am-  Արդեն հասկանալի է, որ խոստումնալից ապագա ունեք առջևում ի՞նչպիսի ծրագրեր կան իրականցնելու:

Լիանա-  Շատ ծրագրեր ունեմ իրականացնելու, բայց առջևում սպասվում է ինձ նվիրված և անվնաս մարզումներ անցկացնել, հոգեպես պատրաստ դուրս գալ հարթակ, դիմակայել բոլոր դժվարությունները, կանգնել պատվո հարթակին, եռագույնը գլխավերևում պահելով:

Citylife.am- Շնորհակալ եմ, Լիանա անկեղծ զրույցի համար: Միշտ լինեք այդպես լավատեսական և հաղթահարեք ձեր առջև դրված բոլոր խնդիրները:

Հարցազրույցը`Տաթև Մուշեղյանի /Citylife.am/