Ես ինձ տեսնում եմ այնտեղ, որտեղ կա արվեստ. Կարեն Ճաղարյան

Citylife.am- Կարե՛ն, ինչպե՞ս ստացվեց Ձեր առաջին քայլերը հեռուստատեսային աշխարհում։

Կարեն– Իմ մուտքը հեռուստատեսային կյանք սկսվեց այն ժամանակ, երբ ավարտեցի Աբել Աբելյանի Casting School-ը (Աբելյան արվեստի դպրոց)։ Այն ժամանակ մենք համագործակցում էինք ATV- ի հետ և մեր ընդհանուր կազմով՝ Աբել Աբելյանի ղեկավարությամբ, նկարահանում էինք ֆիլմ, որը նաև պրակտիկա էր մեզ համար։ Ի շնորհիվ Աբել Աբելյանի ես մուտք գործեցի հեռուստատեսային աշխարհ։

Citylife.am- Երբ առաջին անգամ հայտնվեցիք տեսախցիկի առաջ, որպես դերասան, ի՞նչ զգացողություններ եղան։

Կարեն– Նախ շատ վստահ էի ինքս ինձ վրա, որովհետև մեկ տարի սովորելով Casting School-ում անընդատ պրակտիկորեն աշխատել ենք տեսախցիկի հետ։ Ես սովորել էի նկարահանվել, այնուհետև նայել այդ ամենն ու կրկին սովորել։ Մի անգամ ֆիլմերից մեկում հաշմանդամի կերպար եմ կերտել, որը շատ բարդ էր։ Գրեթե ֆիլմի մեծ մասը ես խաղացել եմ այդ կերպարը և շատ դժվար էր նստած կամ պառկած խաղալ, չկար ազատ շարժվելու հնարավորություն։ Երբ ես տեսա ինձ հեռուստացույցով նկատեցի իմ և՛ թերությունները, և՛ առավելությունները և սկսեցի շտկել դրանք, քանի-որ դա տեսնում էին բոլորը և դրանից էր կախված իմ ինքնագնահատականը։

Citylife.am- Կյանքում ի՞նչ դեր երբեք չեք ստանձնի։

Կարեն– Երևի չկա այդպիսի դեր։ Կան ինչ-որ նորմեր, որ ես երբեք չեմ անի, բայց ինչ կապված է դերի հետ չեմ կարծում, որ կլինի այդպիսին։

Citylife.am- Ինչը՞ Ձեզ երբևէ կստիպի այլևս հանդես չգալ այս ասպարեզում։

Կարեն– Կարծում եմ կենցաղը։ Ինձ թվում է ես երբեք չեմ դադարի դերասանությամբ զբաղվել, որովհետև շատ եմ սիրում այն։ Ինչպես դերասանությունը, այնպես էլ պարը իմ կյանքի մի մասն են կազմում։ Ինչքան էլ դերասանությունը ետ գնա իմ կյանքից, միևնույն է այն կմնա իմ հոբբին։ Մինջև վերջ ես չեմ հրաժարվի այդ մասնագիտությունից։

Citylife.am- Ո՞վ, եթե ոչ դերասան։

Կարեն– Պարող կամ հաղորդավար, քանի-որ ես ունեմ նաև հաղորդավարի մասնագիտություն։ Ես այժմ նաև հաճախում եմ վոկալի դասերի և շատ հնարավոր է մոտ ապագայում ունենամ իմ բենտը և հանդես գամ որպես երգիչ։ Ես ինձ տեսնում եմ այնտեղ, որտեղ կա արվեստ։

Citylife.am- Առհասարակ, ի՞նչ կարևոր նախապայման ունեք, որը երբեք չեք շրջանցի։

Կարեն– Ես ունեմ ինձ համար սահմանված բարոյական նորմեր, որոնք երբեք չեմ խախտի։ Կոնկրետ այս պահին կդժվարանամ թվարկել, բայց դրանք շատ գլոբալ արժեքներ են։ Ես վստահ եմ, որ մարդն իր կյանքի ընթացքում միշտ փոխվում է կապված իր շրջապատից և ժամանակաշրջանից, դրա համար ես չեմ կարող ասել, որ տվյալ քայլը երբեք չեմ անի, բայց այն, ինչը գլոբալ է կարող եմ վստահ ասել, որ չեմ խաղտի։

Citylife.am- Եթե հնարավորություն ընձեռվեր Ձեր կյանքի մասին ֆիլմ նկարահանել հատկապես ո՞ր ժամանակահատվածը կներկայացներ այն և ինչպե՞ս կանվանվեր։

Կարեն– Այն կներկայացներ իմ այսօրվա օրը և կանվանվեր պայքար։ Պայքար հանուն ինչ-որ բանի՝ առաջին հերթին ինքս ինձ հետ։ Եթե դու արվեստի մարդ ես և քեզ համար ամեն ինչ գունավոր է, ապա շատ դժվար է գիտակցել, որ աշխարհը մոխրագույն է։ Առհասարակ այս կյանքն է պայքար և մենք միշտ պայքարում ենք հանուն մեր երազանքների, նպատակների։

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի\Citylife.am\