Խոյ ( 21.03-20.04)
Այսօր հնարավոր է անսպասելիորեն ետ վերադառնան հին և, թվում էր, մոռացված զգացմունքները: Լավ է դա թե վատ` որոշում եք Դուք: Իսկ լավ զգացմունքների ալիք Ձեզ ուղղակի անհրաժեշտ է:
Ցուլ (21.04-21.05)
Վայելեք հաճելի մանրուքները: Սակայն շատ հնարավոր է, որ դրանց մեջ հանդիպեք նաև շատ հետաքրքիր և բնօրինակ նմուշի: Այդ դեպքում չմոռանաք այն լուսանկարել, հակառակ դեպքում գլուխ գովալուց հնարավոր է չհավատան:
Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր Դուք կլսեք և կտեսնեք այն, ինչը որ ցանկանում եք: Իհարկե դա հրաշալի է, սակայն երեկոյան լավ կլինի վերադառնաք իրական աշխարհ:
Խեցգետին (23.06-23.07)
Անկախ նրանից Դուք գերադասում եք ծախսել կամ վաստակել գումարներ, այսօր ցանկալի է զբաղվեք հակառակ գործով: Այդ դեպքում հաջողությունը երաշխավորված է:
Առյուծ (24.07-24.08)
Այսօր Ձեր էներգիայի ռեսուրսները կգերակշռեն նույնիսկ երկու էլեկտրոկայանի հզորությանը: Արկածներ փնտրելիս աշխատեք չընկնել երկարատև ձախողումների մեջ. հաջողությունը կարող է երես թեքել:
Կույս ( 25.08-23.09)
Այսօր արտաքին աշխարհն ամեն կերպ կոպիտ կերպով կփորձի ներխուժել Ձեր միայնությունը, փչացնելով ամբողջ օրվա տրամադրությունը: Մտածեք արժե առանձնանալ, եթե միևնույն է` հավանաբար այն Ձեզ չի հաջողվի:
Կշեռք ( 24.09-23.10)
Այսօր Ձեր հիմնական զենքը կլինի խոսքը: Աշխատեք դրան տալ հնչերանգ և չմտածել իմաստի մասին:
Կարիճ (24.10-22.11)
Ինքնավստահությունը, մեկ-մեկ էլ գլուխ գովելը երբեմն օգնում են լուծել խնդիրները, սակայն դա միայն Ձեզ անհանգստություն կպատճառի: Աշխատեք ոչ ոքի ոչինչ չխոստանալ:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Ձեր առողջական վիճակը ամոբղջովին կախված է Ձեզնից: Հետաևաբար, եթե այն Ձեզ համար կարևոր է, եկել է ժամանակը նրան մի փոքր ուշադրություն դարձնելու: Կեցցե կանխարգելումը:
Այծեղջուր (23.12-20.01)
Հետաձգեք բոլոր այն որորշումները, որնոք պահանջում են < կամ> <կամ> պատասխան: Ինչ էլ որ այսօր պատասխանեք, վաղն անպայման զղջալու եք:
Ջրհոս (21.01-19.02)
Այսօր եղեք շատ ուշադիր և հավաք: Հնարավոր է դառնաք ինչ-որ շատ փխրուն, բայց հիանալի և համապատասխան վերաբերմունք պահանջող բանի սեփականատեր:
Ձուկ (20.02-20.03)
Այսօր Ձեր ֆիզիկական վիճակի և ինքնազգացողության պատճառով կլինեք պասիվ և կցանկանաք հանգստանալ, վերականգնել ուժերը: Սակայն ալարկոտությունը և վատ ինքնազգացումը կարող է վատ արդյունք ունենալ բոլոր գործողությունների վրա, այնպես որ աշխատեք լինել մի փոքր համբերատար: