Դանիական բադմինթոնի չեմպիոնուհի. Լիլիթ Պողոսյան

Բադմինթոնի  չեմպիոնուհի Լիլիթ Պողոսյանը դարձել է դանիական Li-Ning Valby Open 2017 մրցաշարի հաղթող: Լիլիթը  10-21, 21-19, 21-8 հաշվով առավելության է հասել Նոր Զելանդայի ներկայացուցիչ Ջասթին Վիլեգասի նկատմամբ, որից հետո 21-8, 21-11 հաշվով հաղթել է դանիական KBK ակումբը ներկայացնող Սոֆի Օրստեդին: Կիսաեզրափակչում  Լիլիթ Պողոսյանը մեծ առավելությամբ հաղթել  է Գենթոֆթը ակումբի ներկայացուցչուհի Ռեբեկա Էրիկսոնին: Այնուհետև  եզրափակչում  հաղթել է դանիական Հերլև ակումբի խաղացող Միա Ֆալկենբերգին և նվաճել է մրցաշարի չեմպիոնի տիտղոսը:

Վերջում հավելենք, որ Լիլիթ Պողսյանը կմասնակցի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հոկտեմբերի 5-ին մեկնարկող Babolat Bulgarian International 2017 մրցաշարին, որտեղ հանդես կգա և՛ մենախաղում, և՛ զուգախաղում: