
Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում 17 տարեկանների 94 կգ քաշային կարգի Յաշա Մինասյանը պոկում վարժության ժամանակ բարձրացրել է 120 կգ, իսկ հրումում՝ 155 կգ: Մրցավարները սկզբում գրանցել են Յաշայի՝ երրորդ մոտեցման 161 կգ-ն, սակայն քիչ անց գտել են, որ վարժությունը կատարվել է խախտումով: Յաշա Մինասյանը երկամարտի 275 կիլոգրամ արդյունքով եզրափակել է տասնյակը:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/