Գոռ Նազարյանը մուայթայի մրցաշարում գրանցել է հաղթանակ

Եվրոպայի 2015 թվականի չեմպիոն, աշխարհի առաջնությունում չորրորդ տեղը զբաղեցրած և միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարերում հաղթող դարձած Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկ Գոռ Նազարյանը  մասնակցել է Մոսկվայում «Russian Challeng 4» պրոֆեսիոնալ հեղինակավոր մրցաշարին: Ռուսաստանը ներկայացնող՝ Խավաժ Օլիգովին հաղթել է Գոռ Նազարյանը:  Այժմ Գոռ Նազարյանը  նախապատրաստվում է հոկտեմբերին Փարիզում կայանալիք սիրողական մուայթայի Եվրոպայի առաջնությանը:

 

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/