
Կոսովոյի մայրաքաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում երեկ պայքարը սկսել են Հայաստանի աղջիկները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 15 տարեկանների մրցավեճում 69 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը մեկ գլուխ բարձր է եղել բոլոր մրցակիցներից: Մեկ օրվա ընթացքում Լիանա Գյուրջյանը երեք ոսկե մեդալ է նվաճել , երկամարտում՝ 183 կգ, պոկում վարժության ժամանակ՝ 78 կգ, իսկ հրում վարժությունում՝ 105 կգ:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/