Գոռ Մինասյանը հերթական հաջողությունը գրանցեց ծանրամարտում

Citylife.am-ի զրուցակիցն է  Ռիո 2016թ-ի արծաթե մեդալակիր, 2017թ-ի համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն՝ Գոռ Մինասյանը: Նա 430կգ երկամարտի արդյունքով նվաճեց ոսկե մեդալ:

Citylife.am– Շնորհավորում ենք Ձեզ չեմպիոնական հարթակին կանգնելու կապակցությամբ: Օրհներգի հնչյունների ներքո ի՞նչպիսին էր Ձեր զգացողությունը:

Գոռ – Ինձ թվում է, ոչ ոք չի կարող բառերով բացատրել, թե ինչ է զգում այդ պահին, որովհետև առաջին հորիզոնականին կանգնելը բոլորովին այլ զգացողություն է և կապ չունի,  թե ինչ առաջնության ես մասնակցում: Մարզիկի համար ամբողջ կյանքում յուրաքանչյուր հաղթանակ յուրովի է հիշվում:

Citylife.am-  Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել Հայաստան:

Գոռ –  Բարձր մարտական ոգով, հաղթական տրամադրվածությամբ, որպեսզի արժանավայել կարողանամ մասնկացել մյուս առաջնություններին:

Citylife.am Գիտենք  Գոռ, որ մրցաշարում լավագույններն են հանդես գալիս, այդ իսկ պատճառով լարվածությունը ավելի է մեծանում մարզիկների մոտ, օրինակ դուք ի՞նչպես եք կարողանում հաղթահարել լարվածությունը  և ծանրաձողի ծանրությունը դառնում է Ձեզ համար հաղթահարելի:

Գոռ –    Այդ ամենը փորձից է գալիս: Ինձ մոտ լարվածություն մրցումներից առաջ չի լինում, որովհետև որքան շատ ես մասնակցում մրցումների և տարբեր առաջնությունների, այնքան ավելի վարպետորեն ես մոտենում ծանրաձողին:

Citylife.am- Ի՞նչու ծանրամարտ և ի՞նչով է պայմանավորված այդ մարզաձևի ընտրությունը:

Գոռ –   Ծանրամարտի ընտրության հարցում ոչ ոք չի ուղղորդել կամ մանկուց չեմ երազել ծանրամարտի գնալ,  ուղղակի ստացվել է իմ և  ծանրաձողի երկխոսությունը: Կարողացել եմ աշխատասիրությանս շնորհիվ հաջողություններ գրանցել ծանրամարատում:

Citylife.am-  Ձեր հաջողությունների գրավականն ի՞նչով է պայմանավորված:

Գոռ –   Մեծ ցանկություն, աշխատասիրություն, ձգտում, պայքար և այս ամենին գումարած  լավ մարզիչների հետ աշխատելը բերում է ցանկալի արդյունքների:

Citylife.am-  Ամենօրյա պարապմունքներից և մրցաշարերից զատ եթե գտնում եք ազատ ժամանակ, ի՞նչով եք զբաղվում:

Գոռ –   Այս սպորտաձևը պահանջում է անընդմեջ աշխատանք և մարզումներ, եթե թողնես ապա նորից պետք է սկսես զրոյից: Ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում, միշտ մարզումների մեջ եմ լինում, եթե հաջողվում է փորձում եմ հանգստանալ ուրիշ ոչնչով չզբաղվել:

Citylife.am-  Մարդկային արժեքներից ո՞րն է Ձեզ համար ամենակարևորը:

Գոռ –  Ամենակարևոր մարդկային արժեքներից կառանձնացնեմ ազնվությունը  և չստելը: Ծանրամարտը ազնիվ սպորտաձև է, որտեղ ոչ մարզիչները, և ոչ էլ մարզիկները չեն կարողանում ազդել մրցումների ընթացքի վրա, հաղթում է ուժեղագույնը:

Citylife.am-  Որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը ,որ առաջիկայում դնելու եք Ձեր առջև:

Գոռ –   Այս տարվա համար ունեմ երկու մրցումների մասնակցություն: Առաջիկայում լինելու է 23 տարեկանների առաջնությունը՝ Ալբանիայում և երկրորդը՝ դեկտեմբերին մեծահասկաների առաջնությունը ամերիկայում:

Հարցազրույցը`Տաթև Մուշեղյանի /Citylife.am/