Խոյ ( 21.03-20.04)
Այսօր որևէ չմտացված գործողության կամ ուղղակի թույլ տված սխալի պատճառով տեղի կունենան իրադարձություններ, որոնք հետաքրքիր արդյունքներ կթողնեն: Մի փորձեք դրանք կանխել. Դուք կզրկեք Ձեզ հաճելի արկածներից:
Ցուլ (21.04-21.05)
Այսօր նշանակություն կունենա ոչ միայն ասածը, այլ նաև լսածը: Որքան ուշադիր լինեք, այնքան հետաքրքիր և օգտակար տեղեկություններ կիմանաք:
Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր Ձեզ սպասվում է հիանալի օր, ինչու չկիսել դրական լիցքերը ընկերների հետ: Զանգահարեք համակրելի գործընկերներից կամ նոր ծանոներից մեկին, ում կցանկանայիք ճանաչել ավելի լավ: Այժմ դա անելու ամենահարմար ժամանակն է:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօր ֆինանսների հետ կապված բոլոր խնդիրները կլուծվեն այնքան հեշտ, որ դրանք աննշան կթվան: Սակայն դա այդպես չէ , և դրանք անտեսելը ցանկալի չէ:
Առյուծ (24.07-24.08)
Այս օրն ավելի բարեհաջող կլինի զարգացած երևակայությամբ մարդկանց համար: Ցանկացած իրադարձության կարելի է տալ ցանկացած բացատրություն, այդ դեպքում` ով կարող է խանգարել Ձեզ տեսնելու ամեն ինչ այնպես, ինչպես ցանկանում եք:
Կույս ( 25.08-23.09)
Այսօր Ձեզ սպասվում է ընտրել սեփական ուղին: Մի մոռացեք, որ ընտրության բացակայությունը նույնպես ընտրությունն է: Այդ մտքի հետ հաշտվելն այնքան էլ հեշտ չի լինի, սակայն, եթե լավ մտածեք, անպայման կգտնեք Ձեզ անհրաժեշտ պատասխանները:
Կշեռք ( 24.09-23.10)
Այսօր Ձեր մտավոր կյանքը կլինի ավելի լի և հագեցած, քան սովորաբար և դա շատ կարևոր է, քանի որ Ձեր պահանջները բարձր են: Վայելեք նոր խնդիրները և գլուխկոտրուկները, կիսվեք Ձեր դրական լիցքերով շրջապատի հետ:
Կարիճ (24.10-22.11)
Մանրակրկիտ ծրագրրեք այսօրվա գործողությունները: Անհրաժեշտ է մտածել նախօրոք և աշխատել ամեն կերպ թեթևացնել կյանքը: Էներգիայի բարձրացման շնորհիվ Դուք պատրաստ եք ցանկացած իրավիճակի:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Կլինի ռոմանտիկ զգացմունքների վերելք, որը կծածկի բոլոր մանր դժգոհությունները: Այսօր կարող են խիստ արտահայտվել Ձեր տաղանդները. օգտագործեք այսօրվա էներգիայի ավելցուկը, որպեսզի կարողանաք հասնել հաջողությունների:
Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր աշխատանքը կընթանա շատ ավելի հեշտ, քան Դուք կարծում էիք, այդ իսկ պատճառով կարող եք թուլանալ և վայելել կյանքը: Կարող է թվալ, թե ինչ-որ բան այնպես չի ընթանում, սակայն դա ընդամենը Ձեր ընկալման արդյունքն է:
Ջրհոս (21.01-19.02)
Այսօր իրավիճակը բարենպաստ կլինի, և Դուք երախտապարտ կլինեք այն ամենի համար, ինչ ունեք: Շրջապատից ինչ-որ մեկը կցանկանա կտրուկ քայլեր անել, բայց այն, ինչ Ձեզ պետք է ներկա պահին, հանգստանալն է:
Ձուկ (20.02-20.03)
Այսօր առանձնահատուկ նշանակություն կունենան մանրուքները, այնպես որ էական նշանակություն չունի ընդհանուր պատկերը հասկանալը: Դուք կկարողանաք հարթել բոլոր մանր խնդիրները, եթե ինչպես հարկն է կենտրոնանաք: