Չնայած այս ուտեստը անվանում են թխվածք, այն իր համով հիշեցնում է նուրբ, ամպի նման թեթև սուֆլե:
Այս թխվածքի առավելությունը օդային կրեմային կազմվածքն է և սպիտակ շոկոլադի թեթև համը: Եթե դուք չեք սիրում կաթնաշոռ ոչ մի ձևով, ապա այս տարբերակով այն ձեզ անպայման դուր կգա:
Թխվածքի համար ավելի լավ է օգտագործել անյուղ կաթնաշոռ և 15% յուղայնությամբ թթվասեր: Հատիկավոր կաթնաշոռն անպայման պետք է անցկացնել քամիչով: Եթե հետևեք բոլոր խորհուրդներին, ապա թխվածքը կստացվի այնպիսին, ինչպիսին որ ակնկալվում է:
Բաղադրիչներ․
– Կաթնաշոռ՝ 250 գր
– Սպիտակաձավար՝ 2 ճաշի գդալ
– Ձու 1 հատ
– Կաթ 200 մլ
– Շաքարավազ 2 ճաշի գդալ
– Սպիտակ շոկոլադ՝ 50 գր
Պատրաստման եղանակը․
Բլենդերում հարում եք կաթնաշոռը, կաթը, սպիտակաձավարը, շաքարավազը:
Ավելացնում եք ձու, խառնում:
Շոկոլադը բաժանում եք մասերի, խառնում կաթնաշոռային զանգվածի հետ:
Խառնուրդը լցնում եք նախապես սերուցքային կարագով քսված կաղապարի մեջ:
Եփում եք 200 աստիճանի տաքացրած ջեռոցում՝ 30 րոպե:
Եթե դուք շատ քաղցրասեր եք, կարող եք մատուցելուց առաջ վրան խտացրած կաթ քսել:
Այն կարելի է ուտել և տաք և սառը վիճակում:
Բարի ախորժակ։
Նյութի աղբյուրը՝/Citylife.am/