
Խոյ ( 21.03-20.04)
Ոչ մի հարաբերություն չի կարող կառուցվել կախվածության մեջ: Տվեք ազատություն Ձեր զուգընկերոջը և Դուք էլ վայելեք այն:
Ցուլ (21.04-21.05)
Այսօր Ձեզ հակացուցված է ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական աշխատանքը: Օրն անցկացրեք հանգստության մեջ և ոչինչ մի արեք:
Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր ինչ-որ աննշան բանից Ձեր կյանքի սովորական ռիթմը կխախտվի: Աշխատեք լինել հնարավորինս հանգիստ, այդ իրադարձությունները հաստատ ոչ մի հետք չեն թողնի, բացի վատ տրամադրությունից:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօր Ձեզ կայցելի ոգեշնչանքը: Եղեք պատրաստ այդ այցելությանը, չէ որ, ինչպես հայտնի է, այն սիրում է հայտնվել ամենաանսպասելի պահին, իսկ մեկ-մեկ էլ` ամենաանհարմար:
Առյուծ (24.07-24.08)
Այսօր շտապ կերպով անհրաժեշտ է ուղի գտնել՝ կուտակված էներգիան հանելու համար: Աշխատեք այն օգտագործել hօգուտ մարդկության: Բոլորին, անշուշտ չի բավականացնի, բայց շրջապատի մարդկանց կյանքը կթեթևանա:
Կույս ( 25.08-23.09)
Այսօր ցանկալի է զբաղվեք ինքնակրթությամբ, դրա համար առիթներ միշտ կգտնվեն: Հնարավոր է այն Ձեզ ազատի ավելի ձանձրալի աշխատանքից:
Կշեռք ( 24.09-23.10)
Այսօր մի փոքր նյարդայնացած կլինեք, սակայն հնարավոր է`ինքներդ էլ չկարողանաք բացատրել այդպիսի տրամադրության պատճառները: Ձեր մտքերը ցրված են, այդ իսկ պատճառով աշխատեք կենտրոնանալ որևէ մի բանի շուրջը:
Կարիճ (24.10-22.11)
Այս օրը բարեհաջող է նոր գիտելիքներ, հաճելի շփման և տեղեկություններ հավաքելու համար: Կարող եք համարձակորեն գնալ ռոմանտիկ ժամադրությունների կամ խոսակցություն վարեք Ձեր սիրելիի հետ:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Օրը կանցնի հանգիստ, առանց հոգսերի: Հնարավոր է լինեն ծախսեր նոր գիտելիքներ ստանալու կամ հեռավոր ճանապարհորդությունների հետ կապված: Աշխատանքային խնդիրները կմղվեն ետին պլան, իսկ անձնական հարաբերությունները կլինեն գլխավոր տեղում:
Այծեղջուր (23.12-20.01)
Խուսափեք անձնական կյանքում ակտիվ գործողություններից և սթրեսային իրավիճակներից, ժամադրություններից տղամարդկանց հետ, վեճերից և աղմկոտ շրջապատից: Ցանկալի է լինեք պասիվ և մի լավ հանգստանաք:
Ջրհոս (21.01-19.02)
Դուք կկարողանաք լուծել ինչ-որ խնդիր Ձեր վաղեմի, մի փոքր մոռացված կապերի շնորհիվ: Ամուսնու կամ ռոմանտիկ զուգընկերոջ հետ հարաբերությունները այնքան էլ հարթ չեն լինի: Ձեր կանացի վարքը կառավարելը կլինի շատ դժվար, գրեթե` անհնարին:
Ձուկ (20.02-20.03)
Եղեք որքան հնարավոր է դիմացկուն և ճկուն, հակառակ դեպքում կարող եք հայտնվել ետ ընկնողների շարքերում: Եթե կարողանաք հեշտությամբ սովորել նոր կարգին կամ պահանջներին, ապա կհասնեք տպավորիչ արդյունքների: