Աշունն արդեն լիովին իր լիազորությունների մեջ է՝ նոր նորաձև սեզոնը բացված է: Պատրա՞ստ եք դուք արդյոք դրան:
Մեծ թիկնոց
Այն աշնան գլխավոր գնումներից է, որը ձեզ անհրաժեշտ կլինի գրեթե մինչև ցրտերն ընկնելը: Կրեք այն ջինսերի և սև վզով բլուզի, ինչպես նաև ռոմանտիկ զգեստների կամ մինի կիսաշրջազգեստների հետ:
Բերետ
Միգուցե դուք այն արդեն հասցրել եք ձեռք բերել գարնանը, եթե այո, ապա հանեք այն հեռու անկյունից: Իսկ եթե փնտրտուքների մեջ եք, ապա ուշադրություն դարձրեք ոչ միայն դասական տարբերակներին, այլև թավշյա բերետներին նույնպես:
Կոշիկ kitten heel կրունկով
Ցածր կրունկներով կոշիկներն արդիական էին այս ամառ, իսկ աշնանը նրանց «միանում» են այդպիսի կրունկով բոտիլյոնները: Կարող եք ընտրել կաշվից կամ լաքապատ՝ 80-ականների ոճի:
Վերարկու-բուշլատ
Եթե դուք ձեզ նոր վերարկու եք փնտրում աշնան և նույնիսկ ձմեռվա համար, ընտրեք բուշլատ: Այն կատարյալ տարբերակ է ոչ միայն շնորհիվ իր արդիականության, այլ տաքության՝ այն հիանալի տարբերակ է ցուրտ նոյեմբերի համար:
Տաբաթով կոստյում
Սա հիանալի գնում է ունիվերսալություն սիրող աղջիկների ու կանանց համար: Այն կարելի է կրել ամեն տեղ:
Կլոր պայուսակ
Հենց այս ձևն է հավակնում լինել աշնանային հիթը: Այդ պատճառով, եթե փնտրում եք ամենանորաձև պայուսակը, ապա մտածեք կլոր մոդելի մասին:
Միդի զգեստ
Այս աշնանը նորաձև են լինելու ոչ միայն մինի կիսաշրջազգեստները: Նրանց «միանալու» են երկար զգեստները: Խոսքը սակայն գնում է ոչ թե մինչև հատակ երկարության, այլ միդիի մասին:
Նյութի աղբյուրը՝/Citylife.am/