Եվրոպայի 17 տարեկանների առաջնությունում Հայաստանը նվաճել է եւս մեկ ոսկե մեդալ: 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 296կգ արդյունքով հաղթել է Արմեն Գրիգորյանը, իսկ երրորդ տեղում 295կգ Ռաֆիկ Հարությունյանն է: 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանը նվաճել է 69 կգ քաշայինների հաղթողի կոչումը,իսկ 17 տարեկանների առաջնությունում Բաբկեն Բագրատյանը 62 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ: Ոսկե մեդալ նվաճել է 15 տարեկանների առաջնության ժամանակ 50 կգ քաշայինում՝ Արա Պողոսյանը, Մոնթե Մխիթարյանը 17 տարեկանների առաջնությունում նվաճել է արծաթե մեդալակիր:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/