Ի՞նչ անուններով են նախընտրում անվանակոչել իրենց երեխաներին` հայաստանցի ծնողները

Ինչպե՞ս են Հայաստանում փոխվել ծնողների նախապատվությունները վերջին տարիներին։ Վերջերս հրապարակվել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նորածինների ամենատարածված անունները։ Նորածին տղաների շրջանում ամենատարածված անունը Դավիթն է, հաջորդ տեղում Նարեկն ու Տիգրանն են։

Կան օտարերկրյա անուններ, որոնք, ըստ էության, կարելի է ազգային համարել, այնքան են դրանք ընտելացել մեր պատմությանը։ Ասենք հին հրեական Դավիթ անունը։ Տասը տարի առաջ առաջին տեղում հայկական ծագում ունեցող Նարեկ անունն էր, որը հաշվետու կիսամյակում արդեն 2-րդ տեղն է զբաղեցնում։ Երրորդ տեղում է Տիգրան անունը, որը տասը տարում 11-րդ տեղից վերև է բարձրացել։ Այդ անունն առավել հայտնի է հայոց   արքա Տիգրան Մեծի շնորհիվ։

 

Նորածին աղջիկների շրջանում նույնպես առաջատար է աստվածաշնչյան անուն, այս անգամ Նոր կտակարանից՝ Մարիա։ Այս անունով են կոչել 319 նորածին աղջիկների, կամ նրանց ընդհանուր քանակի 4 տոկոսին։ Մարիան աստվածամոր եվրոպականացված անունն է։

Ուշագրավ է, որ այդ նույն անունը, բայց արտասանությամբ արդեն հրեական արմատներին մոտ, Մարիամը, գտնվում է 5-րդ տեղում։ 2-րդ տեղում Նարե անունն է, որը տասը տարի առաջ 13-րդ տեղում էր։ Իսկ ամենատարածված անունների առաջին եռյակը եզրափակում է Մանե անունը։

Ի դեպ, Հայաստանում լայնորեն տարածված Նունե անունով էր կոչվում: Բայց, ըստ երեւույթին, այդ անվան ժողովրդականությունը վերջին տարիներին մի քիչ նվազել է ու այն չի ընդգրկվել տարածված անունների ցանկում։

Նյութի աղբյուրը՝/Citylife.am/