
Այս անգամ Citylife.am-ի հյուրն է դերասանուհի Տաթևիկ Մելքոնյանը, ով միշտ աչքի է ընկել իր վառ և տարբերվող կերպարներով: Մեզ հետ զրույցում նա առաջին անգամ պատմեց իր բեմադրած ներկայացման հետ կապված դժվարությունների մասին, նաև խոսեց սերիալներում նկարահանվելու և թատրոնին ավելի հոգեհարազատ լինելուց:
.Սերիալներ
Տաթևիկ– Ինձ ավելի հոգեհարազատ է թատրոնը, բայց ես երբեք չեմ խուսափել կամ վախեցել սերիալներում նկարահանվելուց, քանի որ ես ուր էլ ընկնեմ ինձ համար նոր բան եմ բացահայտում, ես անընդհատ ուսուցման պրոցեսի մեջ եմ նույնիսկ սերիալում, օրինակ այն, որ տեքստը նկարահանումից առաջ են տալիս միգուցե շատերի համար սարսափելի է, բայց ես դա հանգիստ եմ ընդունում ասում եմ «լավ, հիմա էլ սա փորձեմ ինչու ոչ անեմ մաքսիմալը, այստեղ փորձեմ լավը լինել»:
Citylife.am- Այն հարցին, թե ինչպե՞ս է նա վերաբերվում սերիալներին, երբ շատ թատրոնի դերասաններ չեն ընդունում սերիալները և ստիպված են նկարահանվում, Տաթևիկը պատասխանեց:
Տաթևիկ– Ես երբեք չեմ անում այն, ինչ չեմ սիրում, շատ գործնական առաջարկներ եմ ստացել, որոնք շատերը կուզենաին ստանալ, բայց հրաժարվել եմ քանի որ դուր չի եկել, եթե ես սերիալում նկարահանվում եմ ուրեմն ինձ այդտեղ հաստատ ինչ-որ բան դուր է գալիս, թեկուզ մթնոլորտը: Ես սիրում եմ, երբ մարդը կարողանում է իրեն ճիշտ դրսևորել ցանկացած մթնոլորտում, ինձ համար այդ փորձությունները կյանքի էտապներ են, ես չեմ տառապում այն մտքից, որ «վայ ինչ ամոթ է ես սերիալում եմ նկարահանվում», ինձ դուր է գալիս, վատ բան չեմ տեսնում այդտեղ, եթե դուր չի գալիս, մի նայեք:
. Թատրոն
Տաթևիկ– Թատրոնից ես սնունդ եմ ստանում, թատրոնում ուժեր եմ հավաքում, այնտեղ սովորում եմ ու կայանում, և դրանից հետո ի՞նչ կանեմ ու թե ինչպե՞ս կստացվի կախված է նրանից, թե թատրոնում ինչ եմ ստացել, իմ խաղընկերներից, իմ ռեժիսորներից:
Իմ դերերից ամենամոտն ու հոգեհարազատը ինձ եղել է Ցվետաևայի կերպարը, որը ես եմ ընտրել, և՛ պիեսը, և՛ ռեժիսորին մենք գտանք, դերակատարին նույնպես: Դա երևի այն քիչ դերերից է, որ ես եմ ընտրել: Մենք միշտ դեր ստանում ենք, մենք չենք ընտրում: Ես ունեմ մի բեմադրություն , իմ առաջին բեմադրությունն է, «я здесь»-ը, այս մասին երբեք չեմ խոսել, բայց այս բեմադրությունից հետո ինձ մոտ շատ ծանր հոգևիճակ ստեղծվեց, ես ամբողջովին դատարկվեցի, հասկացա, որ ես իմ էությամբ դերասան եմ, ես պետք է խաղամ այլ ոչ թե հանձնեմ ու վերջ:
. Բեմում/եթերում և իրական կյանքում
Citylife.am- էկրանից այն կողմ Ձեր կերպարը տպավորվել է խիստ և փոքր ինչ բացասական, արդյո՞ք իրականում էլ եք այդպիսին:
Տաթևիկ– Դա երևի թե իմ պաշտպանվելու ձևերից մեկն է, որովհետև իրական կյանքում ես շատ շուտ եմ ազդվում, շատ շուտ հուզվում եմ ու դա կարելի է ասել ինձ փրկում է, այդ ջղայն դեմքը, կերպարը, որ մարդիկ շատ չմոտենան ինձ: Իրականում ես շատ էմոցիոնալ եմ, առաջին հայացքից դժվար է պատկերացնել, որ ես այդպիսին եմ ու ամեն ինչն ինձ վրա ազդեցություն է թողնում, որովհետև ես սովորել եմ այդ ամենը թաքցնել: Սերիալներում ինձ այդպիսի դերեր են տալիս, բայց այդ դերերն ինձ հետ ընդհանրապես կապ չունեն: Մենք ալարկոտ ենք, չենք սիրում կերպարներ ստեղծել, եթե մեկին այս կերպարում տեսնում ենք սկսում ենք շահագործել, կարելի է ասել հնարավորություն չի տրվում այլ կերպարում դրսևորվելու, ի տարբերություն թատրոնի, թատրոնում ես բազում դերեր եմ ունենում, շատ տարբեր, թե՛ կատակերգական, թե՛ դրամատիկ:
.Նախասիրություններ/առօրյա
Տաթևիկ– Ազատ ժամանակ ինձ մոտ շատ քիչ է լինում, ես նաև դասավանդում եմ թատերական ինստիտուտում, ազատ ժամանակս շատ եմ սիրում անց կացնել երեխայիս ու ամուսնուս հետ, կարոտում եմ նրանց, նույնիսկ լացելու աստիճան:
. Ոճ
Տաթևիկ– Ես սիրում եմ հարմար հագուստ, երբ ես եկա ռուսաստանից 1999 թիվն էր, ես հագնվում էի մոտավորապես այնպես, ինչպես սերիալներում եմ, բայց հետո հասսկացա, որ այդ բարձրակրունկներով ինձ ուղղակի հարմար չէ և միանգամից ոճս փոխեցի, ինձ այսպես վաղուց ընդունել են, իմ հագուստը հարմար պետք է լինի, ոչ մի ավելորդ բան նաև փոքր աքսեսուարներ, որոնք ինձ տրամադրություն կհաղորդեն: Ես այնքան եմ գրիմ անում բեմում, հագուստներ կրում, որոնք ինձ հետ կապ չունեն, որ առօրյայում ուզում եմ բոբիկ մնալ (ժպտում է) :
Հարցազրույցը՝ Լիյա Մարուխյանի/Citylife.am/
Լուսանկարները՝ Լիդիա Վիրաբյանի/Citylife.am/
Make-Up՝ Նառա Մացակյան\Citylife.am\