Մենք ստեղծում ենք այն դպրոցը, որի ուսանողները ցույց կտան իրական որակ և իսկապես կհասնեն իրենց երազանքներին. Աբել Աբելյան

Շուտով Հայաստանում կբացվի մոդելային դպրոց, որը հնարավորություն կընձեռնի իրականացնել շատ երիտասարդների երազանքը։ Այդ առիթով Citylife.am-ը հանդիպեց և զրուցեց Աբելյան Արվեստի Դպրոց-ի տնօրեն՝ Աբել Աբելյանին, դերասանուհի և Elite Model Look Armenia 2013- ի հաղթող մոդել՝ Աննա Գրիգորյանին, Եվրոպայի առաջին 1st Vice Mrs. Europe 2016- ի մոդել՝ Աննա Դեմիրխանյանին և մոդելային կենտրոնի պրոդյուսեր՝ Զառա Մուսաելյանին։

Citylife.am- Ո՞րն է նպատակը, որպեսզի մարդիկ ծանոթանան մոդելային կյանքի հետ։

Աննա Գրիգորյան– Հայաստանում վերջապես բացվում է մոդելային դպրոց, որի ժամանակ երեխաները կոնկրետ ծանոթանալու են մոդելինգին՝ որպես պատմություն, նրան ծանոթանալու և ուսումնասիրելու են մասնագիտական տեսանկյունից։ Լինելու են բազմաթիվ հավելյալ առարկաներ՝ դեֆիլե, ֆոտոսեյսիա, դերասանի վարպետություն, ոճաբանություն, Make Up, էթիկետ և պար։

Citylife.am- Հայաստանում մոդելային դպրոց հիմնելը, ու՞մ մտահաղացումն է եղել։

Աբել– Մտահաղացումը եղել է Զառայինը, իսկ ես քանի-որ հանդիսանում եմ Աբելյան արվեստի դպրոցի հիմնադիրը, որոշեցինք նման կենտրոն բացել հենց մեր դպրոցում։ Նպատակը կայանում է նրանում, որ արվեստի բոլոր ճյուղերը հնարավորինս կանոնակարգենք և զարգացնենք։ Ավելի շատ մեր նպատակն այն է , որ արվեստի ևս մի ճյուղ մենք փորձենք զարգացնել Հայաստանում։

Աննա Դեմիրխանյան– Ես միշտ երազել եմ մոդելային դպրոց ունենալ և վերջապես համապատասխան թիմ է կազմվել և մենք միացյալ ուժերով կստեղծենք այդ ամենը։

Citylife.am- Ինչպե՞ս է կատարվելու ընդունելությունը և ո՞ր տարիքից սկսած կարող են ընդունվել։

Աննա Դեմիրխանյան– Ընդունելության համար չեն լինելու խիստ կանոններ, քանի- որ այն միայն մոդելային դպրոց չէ։ Լինելու են տարբեր խմբեր՝ 5-8 տարեկան, 9-13 և 14-ից բարձր։ Ինչպես նաև մենք շատ հետաքրքիր խումբ ենք մտածելը, որը կլինի XL մոդելների համար։ Այդ խմբում տարիքը սահմանափակ չի լինելու, քանի որ, ով չունի մոդելային կազմվածք նա նույնպես կարող է հաճախել։

Citylife.am- Այն մարդիկ, ովքեր երազել են մոդելային կյանքի մասին այսօր նրանց երազանքը կարող է իրականանալ. ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Ձեր դպրոցը կարող է իրականացնել նրանց երազանքը։

Աննա Գրիգորյան– Իհարկե՛, քանի- որ մենք այդ աշխարհից ենք և ունեք շատ մեծ փորձ ու հնարավորություններ։ Մեր ժամանակ չի եղել և չկար պրադյուսինգ, մոդելային մանագերներ, դա ենք մենք փորձելու անել նրաց համար, ինչը չի արվել ժամանակին մեզ համար:

Աբել– Մենք փորձելու ենք իրականացնել մարդկանց երազանքները, որքանով որ հնարավոր է։ Մենք ստեղծում ենք այն դպրոցը, որի ուսանողները ցույց կտան իրական որակ և իսկապես կհասնեն իրենց երազանքներին։ Սա նաև Աբելյան Արվեստի Դպրոց-ի կարգախոսն է։
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի/Citylife.am/