Citylife.am- Սյուզաննա՛, երբ վերջնական որոշվեց, որ դուք պետք է ներկայացնեք Հայաստանը՝ «Նոր Ալիք» մրցույթում, ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք:
Սյուզաննա– Երբ վերջնական որոշվեց իմ մասնակցությունը «Նոր Ալիք» մրցույթին, արդեն ապրիլ ամիսին: Ես հաղթահարեցի կիսաեզրափակչի երկու փուլերն էլ և հայտնվեցի լավագույն 14 մասնակիցների շարքում, որոնք յուրաքանչյուրը իրենց երկրները պետք է ներկայացնեին սեպտեմբեր ամսին: Բնականաբար շատ երջանիկ էի, ուրախությանս չափ չկար, որովհետև տարիներ շարունակ պայքարում էի, նույնիսկ նախընտրական փուլն այս մրցույթում չէի անցնում և հիմա առավել քան ուրախ էի և պատասխանատվության զգացողությունս ավելի մեծ էր:
Citylife.am- Ինչպե՞ս էիք պատրաստվել մրցույթին:
Սյուզաննա- Միշտ եմ հավատացել իմ ուժերին. ես այնպիսի մարդ եմ, ով ոչ թե գերագնահատում, այլ գնահատում է իր ուժերը և այնպիսի մարդ եմ, ով գիտի և՛ իր դրական, և՛ բացասական աշխատելու կողմերը: Չեն եղել բոլորովին այդպիսի պահեր, ամիսներ շարունակ քրտնաջան աշխատանք է կատարվել իմ և իմ թիմի կողմից և յուրաքանչյուր կետ մենք մեծ պատասխանատվությամբ ենք պատրաստվել:
Citylife.am- Այս հաղթանակն արդյո՞ք Ձեր ամենանվիրական երազանքն էր:
Սյուզաննա– Մինչ այս պահը, ամենը նվիրական երազանքն է եղել, որն արդեն կատարվել է: Հիմա արդեն պետք է անցնեմ հաջորդ երազանքներս իրականացնելու:
Citylife.am- Ի՞նչ զգացողություն է հաղթանակած լինելը:
Սյուզաննա– Չեմ կարող մեկ բառով նկարագրել, երևի աննկարագրելի զգացողություն է հաղթանակած լինելը, որովհետև այստեղ առաջին հերթին դու ինքդ քեզ ես հաղթում, նոր արդեն մնացած իրավիճակներին :
Citylife.am- Հանդիսատեսի և ժուրիի ճաշակը նու՞յնն էր:
Սյուզաննա– Բնականաբար տարբեր էր, որովհետև յուրաքանչյուր անհատ ունի իր ճաշակը և հանդիսատեսն այլ գործոն է, ժուրին այլ գործոն: Պռոֆեսիոնալ լինելը այլ է, հանդիսատես լինելը այլ բան է: Բնականաբար կար ճաշակային մեծ տարբերություն:
Citylife.am- Բարձր գնահատականից Ձեզ բարձր եք զգու՞մ, թե՞ պարտավորված:
Սյուզաննա– Զգում եմ և՛ բարձր, և՛ պարտավորված, որովհետև մինչ դու հասցնում ես քեզ գնահատված զգալ, անմիջապես գալիս է պարտավորվածության զգացողությունը: Հետագա ելույթներին պետք է էլ ավելի լավ ներկայանալ, որպեսզի ժուրին չզղջա իր բարձր թվանշանի համար :
Citylife.am- Ասում են տաղանդավոր մարդիկ չեն ընկճվում անարդարությունից և դժվարություններից. եղե՞լ են հիասթափության պահեր:
Սյուզաննա- Կյանքում միշտ են եղել դժվարություններ և կարծում եմ յուրաքանչյուրիս կյանքում՝ հատկապես արվեստը ներկայացնող մարդկանց կյանքում եղել է: Ես գրեթե ոչ մի մրցույթում չեմ հաղթել, որոշակի փառատոններում, ուսանողական, բուհական բնականաբար շատ հաղթանականեր եմ ունեցել և իմ առաջին միջազգային մրցույթը դա՝ Մարսկոյ Յուզյլն էր: Առաջին հաղթանակս մեծ բեմում՝ օտար բեմում, հենց այդ տեղ է եղել ու յուրաքաչյուր հաղթանակ պարտավորեցնող է և յուրովի է իր հերթին: Հիասթափություններ յուրաքանչյուրս ենք ունենում, յուրաքանչյուր հարցի հետ կապված, իմ դեպքում դա շատ թափանցիկ ու կարճ է տևում և ես միշտ կարողանում եմ զինվորի պես զգաստանալ և շարժվել առաջ:
Citylife.am- Ո՞ր երկրի ներկայացուցիչը հաղթեց Ձեզ համար :
Սյուզաննա- Ես ի սկզբանե դեռ կիսաեզրափակչից նշել եմ Սառդոր Միլանոյի անունը ինձ համար կար ու մնաց մրցակից, որպես այդպիսին: Չակերտավոր ասած Սառդոր Միլանոն և նրա հաղթանակը ես համարում եմ իսկապես արդար:
Հարցազրույզը՝Մաշա Թուրվանդյանի/Citylife.am/