
Citylife.am- Աբե՛լ, Դուք հիմնել եք «Նոր տիկնիկային թատրոն», որը Հայաստանում առաջինն է. նման անվանումն ինչի՞ հետ է պայմանավորված։
Աբել- Ինչու՞ հենց «Նոր տիկնիկային թատրոն», որովհետև այն լիովին նոր մոտեցում է ունենալու։ Պիեսը կազմվել է ամբողջովին նոր ֆորմատով։ Այնտեղ ընդգրկվել են այսօրվա շատ հայտնի տիկնիկներն ու մուլտհերոսները, որոնք շուտով կներկայանան երեխաների դատին։ Այդ ամենը կլինի շատ շքեղ՝ լուսային և ձայնային համադրությամբ։ Բավականին զավեշտալի և ուսուցողական ներկայացում է սպասվում, որը լինելու է փուլերով։ Վստահորեն կարող եմ ասել, որ նման ներկայացում դեռ չի եղել։
Citylife.am- Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք ռիսկային չէ նման թատրոն հիմնելը։ Իսկ եթե այն չարդարացնի Ձեր սպասելիքները։
Աբել- Երբ այդ ամենն արվում է մի խումբ կրեատիվ և շատ տաղանդավոր երիտասարդների հետ, երբ արվում է ի սրտե, երբ արածիդ մեջ կա դրված հոգուդ մի մասնիկը, վստահ եմ, որ այդ դեպքում չի կարող չստացվել:
Citylife.am- Թատրոնի և մարդկանց միջև նոր կապ ստեղծելը, թերևս լավագույն աշխատանքն է, սակայն ո՞րն է այս ամենի նպատակը։
Աբել– Մեր նպատակը երեխաներին ժպիտ և ուրախություն պարգևելն է: Նման նախաձեռնություններով մենք ցանկանում ենք նաև կրթել և ուսուցանել երեխաներին:
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի/Citylife.am/