
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում Ալաշկերտը հաղթել է Շիրակին:
Հանդիպման ժամանակ դաշտից հեռացվել է Հայաստանի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՖՖ-ի կարգապահական նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել ոչ մարզական պահվածքի պատճառով, կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն՝ Աբրահամ Խաշմանյանին որակազրկել երեք խաղով, իսկ Ալաշկերտին տուգանել 100 հազար դրամով:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/