«Շնորհակալություն»` գաղտնի զենք դեպրեսիայի դեմ

Ընդամենը մեկ բառը կարող է շատ բան փոխել: Ուղղակի ասելով «շնորհակալություն»` մարդը կարող է հաղթահարել դեպրեսիան: Այս եզրակացությունը գիտնականներն արել են հարցման արդյունքում: Պարզվել է, դեպրեսիայի հակումն ավելի շատ արտահայտված է այն մարդկանց մոտ, ովքեր վախեցել են ուրիշներին ցույց տալ իրենց իրական զգացմունքները:

Գիտնականները պարզել են, որ շնորհակալությունը կապված է կոգնիտիվ գերագնահատականով (ունակ լինել ընդունել բարդ իրավիճակը և վերափոխել այն որևէ դրական բանի): Այդ պատճառով «շնորհակալության» հասարակ դրսևորումը (ուղղակի «շնորհակալություն» հայտնելու սովորությունը) կօգնի փակ մարդկանց ավելի լավ արտահայտել իրենց զգացմունքները և կփրկի նրանց ներքին, չարատահայտված բացասական էմոցիաների կուտակումից:

Այդպիսի փոքրիկ փոփոխությունները օգնում են նվազեցնել անհանգստության նշանները, ընդունել մտերմությունը և աջակցությունը: Ընդհանուր առմամբ այդ ամենը ուղղված է իրավիճակների վերագնահատմանն ավելի դրական տեսանկյունից:

Նյութի աղբյուրը/Citylife.am/