Ձեր այսօրվա աստղագուշակը 20.09.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Այսօր Ձեզ մոտ անսպասելիորեն կարող է նյութական եկամուտ ստանալու հնարավորություն ստեղծվել: Ամենակարևորը` այդ հնարավորությունը բաց չթողնեք:

Ցուլ (21.04-21.05)

     Այսօր լավ տրամադրությունն ապահովված է: Օրը կլինի լի կատակներով և ծածաղով, և, որ ինչը շատ կարևոր է` դրանք Ձեր մասին չեն լինի:

Երկվորյակ (22.05-22.06)

     Այսօր կլինեք ամենալավ մարզավիճակում: Շրջապատի մարդիկ անհամբերությամբ և սրտի թրթիռով կսպասեն Ձեր հաջորդ քայլերին: Կարող եք կատարել, ինչ ցանկանաք, այժմ Ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է:

Խեցգետին (23.06-23.07)

     Այսօր սովորականից հեշտ կկարողանաք սկսել նոր նախագծեր: Ձեր էներգիան ամբողջովին  համապատասխանում է դրան: Միակ խնդիրը կլինի այն, որ Դուք, հնարավոր է, ճանապարհին կորցնեք հետաքրքրությունը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի սթրեսի:

Առյուծ (24.07-24.08)

     Այսօր իրավիճակը կարող է մի փոքր բարդանալ, այդ իսկ պատճառով եղեք ուշադիր և խնդիրները լուծեք դրանց հայտնվելուն պես: Մեծ ուշադրություն դարձրեք մանրուքներին, որպեսզի ամբողջությամբ հաղթահարեք ստեղծված խնդիրները:

Կույս ( 25.08-23.09)

     Այս օրը կարող է լինել բավականին անհանգիստ, սակայն արդյունքն  ամբողջովին կարդարացնի ներդրված ջանքերը: Ամենակարևորը` թույլ չտաք ինքներդ Ձեզ մտածել, որ կարող է ոչինչ չստացվել:

Կշեռք ( 24.09-23.10)

     Չկա ավելի մշտական բան, քան ժամանակավորը: Իսկ այն, ինչ ծրագրավորում եք այսօր, կտևի դարեր: Այնպես որ ցանկալի է  լուրջ վերաբերվեք ծրագրերին:

Կարիճ (24.10-22.11)

     Ինչպիսին էլ լինեն Ձեր նպատակները, դրանց Դուք այսօր չեք հասնի: Սակայն կստանաք մի շարք միջանկյալ արդյունքներ, որոնք շատ օգտակար կլինեն:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Խուսափեք ակտիվ գործունեությունից, անձնական կյանքում սթրեսային իրավիճակներից, տղամարդկանց հետ ժամադրություններից, վեճերից և աղմկոտ շրջապատից: Ցանկալի է լինեք պասիվ և մի լավ հանգստանաք:

Այծեղջուր (23.12-20.01)

     Ձեր կողմից փոքր ուշադրության նշաններն այսօր կունենան բարձր գնահատական: Ցանկալի է օգտագործել այդ հնարավորությունը, որպեսզի հետագայում թանկ նվերներով չփոխհատուցեք:

Ջրհոս (21.01-19.02)

     Ձեր վաղեմի, մի փոքր մոռացված կապերի շնորհիվ, կկարողանաք լուծել ինչ-որ խնդիր: Ամուսնու կամ ռոմանտիկ զուգընկերոջ հետ հարաբերություններն այնքան էլ հարթ չեն լինի: Ձեր կանացի վարքը կառավարելը կլինի շատ դժվար և համարյա անհնարին:

Ձուկ (20.02-20.03)

     Այսօր նույնիսկ չփորձեք չստուգված տեղեկությունների հիման վրա փոխել Ձեր կարծիքը և  արդեն կայացված որոշումները: Այլ մարդկանց հետ վեճերից խուսափելու համար, ձևացրեք, թե  զբաղված եք կարևոր գործերով: