Խոյ ( 21.03-20.04)
Ձեզ սպասում է մի փոքր դեպրեսիա կամ հիասթափություն, սակայն Ձեր բնավորության շնորհիվ ամեն ինչ կհարթվի, և կգտնեք ճիշտ ուղիներ:
Ցուլ (21.04-21.05)
Մանրակրկիտ ծրագրեք այսօրվա գործողությունները: Անհրաժեշտ է մտածել նախօրոք և աշխատել ամեն կերպ թեթևացնել կյանքը: Էներգիայի բարձրացման շնորհիվ Դուք պատրաստ եք ցանկացած իրավիճակի:
Երկվորյակ (22.05-22.06)
Հնարավոր է ունենաք խորը և անկեղծ զգացմունքներ, սիրախաղեր և անմոռանալի ռոմանտիկ պահեր: Կարող է հանդիպեք շատ ձանձրալի ծանոթներին, որոնք թվում էին համեստ և պարկեշտ:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօր ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա, սակայն օրն անհաջող անվանել չի լինի: Ուղղակի կլինեն սովորականից մի փոքր ավելի խոչընդոտներ և անսպասելի իրավիճակներ: Դուք ունակ եք դրանք հաղթահարելու, նույնիսկ կստանաք բավականին հաճույք դրանց հաղթահարաման ընթացքից:
Առյուծ (24.07-24.08)
Եթե որևէ մեկը գիտի, թե իրականում Ձեզ ինչ է անհրաժեշտ, ապա դա միայն Դուք կարող եք լինել: Եվ անհրաժեշտը ձեռք բերելը ոչ մեկից կախված չէ. այդ հարցում կարող եք միայն հույս դնել ինքներդ Ձեզ վրա
Կույս ( 25.08-23.09)
Ձեր այսօրվա խնդիրն է վերցնել առավելագույնը. ինչպես խորհուրդ է տվել մեծ քանդակագործը, հեռացրեք բոլոր ավելորդությունները: Որքան վաղ նման կերպով դասավորեք օրը, այնքան հաջող այն կընթանա:
Կշեռք ( 24.09-23.10)
Աշխատեք օրը ծրագրել, և հետևել դրան, քանի որ հանպատրաստից լուծումներն այսօր հաջողություն չեն ունենա:
Կարիճ (24.10-22.11)
Դուք կարող եք նկատել ավելի շատ, քան ոմանք կարծում են: Այսօր կարող են ինչ-որ հարցեր ծնվել: Տվեք այդ հարցերը և հետևեք, թե այդ իրավիճակից ինչպես դուրս կգա պատասխանողը: Հնարավոր է ցանկանան Ձեզ խաբել:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Աշխատանքում սպասվում են փոփոխություններ դեպի լավը: Ծախսելով մեծ գումար՝ զգալիորեն կհամալրեք և կթարմացնեք զգեստապահարանը: Սակայն խնայելը ևս կարևոր է Ձեզ համար, և Դուք հմտորեն կկարողանաք համադրել զգեստապահարանի հին և նոր տարրերը:
Այծեղջուր (23.12-20.01)
Այս օրվան բնորոշ կլինի ընկերական մթնոլորտը ինչպես տանը, այնպես էլ դրսում: Ձեզանից կպահանջվի միայն չխախտել այն:
Ջրհոս (21.01-19.02)
Այսօր բոլոր հնարավորություններն ունեք հայտնվելու կոնֆլիկտային իրավիճակում: Ձեզնից կպահանջվի համարձակություն և մեծ վստահություն, որպեսզի կարողանաք առանց զգալի կորուստների դուրս գալ այդ իրավիճակից:
Ձուկ (20.02-20.03)
Ամեն ինչին չափից շատ լուրջ եք վերաբերվում: Դա այնքան էլ վատ չէ, եթե նայեք աշխատանքային արդյունավետության տեսանկյունից; Սակայն մի մոռացեք, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում: